Էրդողանը և Օբաման հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i40081-Էրդողանը_և_Օբաման_հեռախոսազրույց_են_ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2016 07:06 Asia/Tehran
  • Էրդողանը և Օբաման հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած և շուրջ մեկ ու կես ժամ տևած հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցը: Օբաման գոհունակություն է հայտնել ԻՊ դեմ պայքարում միջազգային կոալիցիային միանալու հարցով Թուրքիայի և Իրաքի միջև երկխոսության առկայության առնչությամբ:

Կողմերն ընդգծել են Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը:

Երկու երկրի նախագահները քննարկել են նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումները:

Armenpress.am