Շվեյցարիայում վերսկսվում է Կիպրոսի ղեկավարների միջև բանակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i40234-Շվեյցարիայում_վերսկսվում_է_Կիպրոսի_ղեկավարների_միջև_բանակցությունը
ՄԱԿ-ի խոսնակը հայտարարեց, որ Կիպրոսի նախագահն ու այդ կղզու թրքաբնակ բաժնի ղեկավարը համաձայնել են հանդիպելով միմյանց հետ բանակցել վերամիավորման հարցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2016 10:19 Asia/Tehran
  • Շվեյցարիայում վերսկսվում է Կիպրոսի ղեկավարների միջև բանակցությունը

ՄԱԿ-ի խոսնակը հայտարարեց, որ Կիպրոսի նախագահն ու այդ կղզու թրքաբնակ բաժնի ղեկավարը համաձայնել են հանդիպելով միմյանց հետ բանակցել վերամիավորման հարցով:

«Ասոշիետդպրես»-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի խոսնակներից Աըլիմ Սեդիղը հինգշաբթի օրն այս կապակցությամբ ասաց. «Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և այդ կղզու թրքաբնակ հատվածի ղեկավար Մուսթաֆա Աքինչին նոյեմբերի 7-ից 11-ը բանակցությունների են մասնակցելու Շվեյցարիայի Մոնթ Փլերիենում և մտքերի փոխանակում են կատարելու երկու իշխանությունները ֆեդերալ կառավարության կառույցում միավորելու շուրջ»:

Աըլիմ Սեդիղը մի հաղորդագրությամբ նաև հավելել է. «Կողմերը հույսով են, որ Շվեյցարիայում կկարողանան ճամբա հարթել իրենց պարտավորությունների վերջին փուլի իրագործման համար և 2016 թվականին Կիպրոսի հարցի համար ինչ-որ լուծում գտնելու ուղղությամբ իրենց ջանքը կգործադրեն»:

1974 թվականին Կիպրոսում տեղի ունեցած հեղաշրջմանն ի պատասխան Թուրքիայի ոտնձգությունը հանգեցրեց այդ կղզու մասնատմանը: Թեև թուրքերը բնակվում են Կիպրոսի հյուսիսային, իսկ հույները՝ հարավային բաժիններում, սակայն միջազգային հանրության կողմից պաշտոնապես ճանաչվել է միայն Կիպրոսի հունաբնակ բաժինը: