Երկրի վրա առաջին միջուկային պատերազմը կարող է սկսվել ջրի պատճառով. գիտնականներ
https://parstoday.ir/hy/news/world-i40495-Երկրի_վրա_առաջին_միջուկային_պատերազմը_կարող_է_սկսվել_ջրի_պատճառով._գիտնականներ
Մեր մոլորակի վրա առաջին միջուկային հակամարտությունը կարող է բռնկվել ոչ թե Ռուսաստանի ու ԱՄՆ-ի, այլ Հնդկաստանի և Պակիստանի միջև՝ Հինդուստան թերակղզում խմելու ջրի հասանելիության շուրջ աճող խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի համալսարանի գիտնականները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2016 09:11 Asia/Tehran
  • Երկրի վրա առաջին միջուկային պատերազմը կարող է սկսվել ջրի պատճառով. գիտնականներ

Մեր մոլորակի վրա առաջին միջուկային հակամարտությունը կարող է բռնկվել ոչ թե Ռուսաստանի ու ԱՄՆ-ի, այլ Հնդկաստանի և Պակիստանի միջև՝ Հինդուստան թերակղզում խմելու ջրի հասանելիության շուրջ աճող խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի համալսարանի գիտնականները։

«Ինդոս գետի ավազանը հանդիսանում է ջրային «դանդաղ գործողության ռումբ», որը կարող է ամեն պահի պայթել՝ մեծացնելով ջրային ռեսուրսների դեֆիցիտը տարածաշրջանում և առաջացնելով կլիմայում անդառնալի փոփոխություններ»,-հայտնում են գիտնականները։

1960 թվականին կնքված համաձայնագրի շրջանակում Հնդկաստանը ստացել է իրավունք՝ օգտագործելու գետի երեք արևելյան վտակները, իսկ Պակիստանը՝ դրա երկու արևմտյան վտակների ջրերը։

2016-ի սեպտեմբերին Հնդկաստանի կառավարությունն առաջին անգամ մտադրություն էր հայտնել վերանայելու այդ համաձայնագիրը կամ դուրս գալու դրանից, ինչը պաշտոնապես Իսլամաբադն անվանել է Դելիի կողմից թշնամական գործողություն և հայտարարել, որ հնդկական կառավարության նման քայլը կարող է գնահատվել որպես «պատերազմի հայտարարում»։

1in.am