Մամուլի տեսություն 31-10-2016
Եմենյան պատերազմի հետևանքով այդ երկրի միլիոնավոր բնակիչներ հայտնվել են փախստականի կարգավիճկում: Սննդի համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն, Եմենում արձանագրվել է սովի ամենաբարձր մակարդակ: Ավելի քան 14 միլիոն եմենցիների սովի են մատնվել:
«Շարղ»
Եմենը հայտնվել է պատերազմի փակուղում
Եմենյան պատերազմի հետևանքով այդ երկրի միլիոնավոր բնակիչներ հայտնվել են փախստականի կարգավիճակում: Սննդի համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն, Եմենում արձանագրվել է սովի ամենաբարձր մակարդակ: Ավելի քան 14 միլիոն եմենցիների սովի են մատնվել: Պատերազմն այդ երկրի բնակիչներին այնպիսի անելանելի վիճակի է մատնել, որ տասնամյա եմենցի աղջնակն ասել է , որ իր միակ ցանկությունն է ջուր և էլեկտրահոսանք ունենալը և մեծ անգամ կուշտ սնվելը : Արաբական ամենաաղքատ երկրում սննդի պակասը համարվում է սաուդացիների ղեկավարությամբ կոալիցիայի ավիապաշարման ու ավիահարձակումների հետևանքը: Հարձակումներ, որոնք սկսվեցին անցյալ տարի ՝ վտարանդի նախագահ ՝ Մանսուր Հադիի ընդդիմադիրներին երկրից հեռացնելու նպատակով և այնքան ծավալվեցին, որ Սննդի միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն, կարող է ցեղասպանության հանգեցնել: 18-ամսյա պատերազմը մինչ օրս տասը հազար մարդկային կյանքեր է խլել , որոնց մեկ երրորդը խաղաղ բնակիչներ են եղել: Ողջ մնացաները սակայն ամեն օր իրենց սեփական աչքերով տեսնում են մահը:
Ամերիկյան ու բրիտանական զենքերով սպառազինված սաուդացիների կործանիչների վերջին հարձակումների պատճառով, Եմենի արևմտյան նավահանգստային քաղաքներից մեկի երկու բանտերում զոհվել են տասնյակ անվտանգության ծառայողներ ու կալանավորներ: Հուսիների վերահսկողության տակ գտնվող Հադիդա քաղաքի երկու բանտերի վրա հարձակումներից զոհվել է 43 հոգի: Հադիդայի բանտի վրա հարձակումը կատարվել է այն բանից հետո, երբ սաուդական կործանիչների թիրախում են հայտնվել Թաազ նահանգում խաղաղ բնակիչների տները : Այդ հարձակումների պատճառով զոհվել են 18 կին ու երեխաներ: Սաուդական կոալիցիան պատերազմում է Եմենի վտարանդի նախագահի կառավարությանը պաշտպանելու համար : Վերջերս մայրաքաղաքում սգո արարողության 140 մասնակիցները զոհվել էին սաուդացիների ավիահարձակումների հետևանքով: Վերջին օրերին, Մանսուր Հադին ընդդիմացել էր բախումներին վերջ տալու ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի առաջարկին ՝ այն ապստամբ եմենցիներին պարգև գնահատելով: Հադին, որ այճմ գտնվում է Սաուդյան Արաբիայում, ասել է , որ Էսմայիլ Շեյխ Ահմեդի առաջարկը նաև պատիճ է համարվում Եմենի ժողովրդի համար: Ահմեդի ներկայացրած առաջարկում, ներկայացվել է ճգնաժամի կարգավորման ուղեքարտեզը:
armedia.am
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ Բաքվին ևս մեկ հնարավորություն է տրվել
Արփինե Հովսեփյան
Հոկտեմբերի 23-25-ը կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան: Ուշադրության կենտրոնում գտնվող հիմնական հարցերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումն էր և դրա ժամկետների հստակեցումը:
Համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի տարածած հայտարարության համաձայն համանախագահները ծրագրում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հանդիպել 2016 թվականի դեկտեմբերին Համբուրգում ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովի ժամանակ: Նույն հայտարարության համաձայն` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ ամենավաղ ժամկետներում հնարավոր հանդիպումը դառնալու է Համբուրգում արտգործնախարարների հետ քննարկվող հիմնական հարցերից մեկը: Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ամենաշուտը կարող է կայանալ դեկտեմբերի վերջին:
Նախագահների հանդիպման հետաձգումը կարող է պայմանավորված լինել քաղաքական բանակցությունների անցկացման համար համապատասխան հիմք ստեղծելու անհրաժեշտությամբ: Հայկական կողմերը բազմիցս շեշտել են, որ միայն Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված որոշումների լիակատար իրականացումը կարող է հիմք ստեղծել հետագա բանակցությունների համար:
Համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցը ցույց տվեց, որ որոշակի քննարկումներ կան ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման ուղղությամբ: Սակայն սա Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռբերված միակ պայմանավորվածությունը չէ: Առաջնային պայամանավորվածություններից էր, օրինակ, հետագա էսկալացիայի ռիսկը նվազեցնելու նպատակով հնարավորինս կարճ ժամանակում ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի մշակումն ու կիրառումը, որի ուղղությամբ դեռևս ակնառու տեղաշարժ չկա: Նույն Վիեննայի հանդիպման կարևոր պայմանավորվածություններից էր «հավատարմությունը հրադադարի ռեժիմին», որի պահպանման մասին ևս դժվար է խոսել:
Այս տեսանկյունից պատահական չէ այն հանգամանքը, որ համանախագահները տարածած հայտարարության մեջ նույնպես ընդգծում են, որ «հրադադարի ռեժիմի պահպանումը ապահովում է ընթացող բանակցությունների անհրաժեշտ հիմքը»՝ կարևորելով «Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունած որոշումների լիակատար իրականացումը»: Համանախագահների կարծիքով «ամենաբարձր մակարդակով նման երկխոսությունն անհրաժեշտ է կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու նպատակով»:
Սա նշանակում է, որ Ադրբեջանին հերթական հնարավորությունն ու ժամանակն է տրված հրաժարվելու սադրանքներից և պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու բանակցություններին:
1in.am
ԵՄ-ը և Կանադան ստորագրել են ազատ առևտրի մասին համաձայնագիրը
Եվրամիությունը և Կանադան ստորագրել են ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, փաստաթղթի ստորագրման համար անհրաժեշտ էր ԵՄ անդամ 28 պետությունների համաձայնությունը, որը ձեռք է բերվել ուրբաթ։
Կիրակի Բրյուսելում համաձայնագիրը ստորագրել են Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն և ԵՄ ներկայացուցիչները։ Համաձայնագիրը չեղարկում է տարիֆների 99 տոկոսը, բացի այդ ակնկալվում է, որ կողմերի միջև ապրանքաշրջանառությունը տարեկան կաճի 12 միլիարդ դոլարով։
Շուրջ 7 տարի տևած բանակցությունները փակուղի էին մտել այն բանից հետո, երբ Բելգիայի Վալոնիա շրջանն արգելափակեց գործարքը՝ պահանջելով պաշտպանական մեխանիզմների ուժեղացում աշխատակիցների , սպառողների իրավունքների նկատմամբ։ Անցած հինգշաբթի Բելգիայի վարչապետը հայտարարել էր, որ կողմերին հաջողվել է համաձայնության հասնել։