Ամեն տարի 600 000 երեխա է մահանում օդի աղտոտվածության պատճառով. ՅՈւՆԻՍԵՖ
ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ է անում համաշխարհային առաջնորդներին նվազեցնել օդի աղտոտվածության մակարդակը` նշելով, որ այն ամեն տարի ավելի շատ երեխաների մահվան պատճառ է դառնում, քան մալարիան և ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ը միասին:
Ինչպես հաղորդում է CNN-ը`մեջբերելով մանկական համաշխարհային հիմնադրամի տնօրեն Էնթոնի Լեյքին, ամեն տարի մինչև 5 տարեկան շուրջ 600 000 երեխա է մահանում արտաքին և ներքին օդի աղտոտվածության պատճառով առաջացած կամ սրված հիվանդություններից, հատկապես`աղքատ երկրներում:
Վերջինիս խոսքով՝ օդի աղտոտվածության մակարդակը վնասում է բոլոր երեխաներին, անգամ՝ դեռ չծնվածներին: Այն վնաս է հասցնում ոչ միայն թոքերին, այլև ուղեղի զարգացմանը` այդպիսով ազդելով նրանց ապագայի վրա
Այս զեկույցը հրապարակվել է նոյեմբերի 7-18-ը Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում անցկացվելիք համաժողովին ընդառաջ, որը նվիրված է լինելու կլիմայական փոփոխություններին:
Tert.am