Սպառազինությունների նոր մրցավազք
https://parstoday.ir/hy/news/world-i41116-Սպառազինությունների_նոր_մրցավազք
«Վլադիմիր Պուտինի կողմից ուժի ցուցադրությունն անհանգստության տեղիք է տալիս: Սակայն Կրեմլի ղեկավարը զուրկ է բավարար միջոցներից, որպեսզի սպառազինությունների նոր մրցավազք սանձազերծի»,-գրում է շվեյցարական Le Temps թերթի հրապարակախոս Սիմոն Պետիտը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2016 14:20 Asia/Tehran
  • Սպառազինությունների նոր մրցավազք

«Վլադիմիր Պուտինի կողմից ուժի ցուցադրությունն անհանգստության տեղիք է տալիս: Սակայն Կրեմլի ղեկավարը զուրկ է բավարար միջոցներից, որպեսզի սպառազինությունների նոր մրցավազք սանձազերծի»,-գրում է շվեյցարական Le Temps թերթի հրապարակախոս Սիմոն Պետիտը:

«Ռուսաստանցի նախագահի վերջին ուժային ցուցադրությունը նոր միջուկային հրթիռի շնորհանդեսն էր: Այդ զենքին ՆԱՏՕ-ում արդեն տվել են «Սատանա-2» անվանումը: Այն կարող է ոչնչացնել այնպիսի մի մեծ երկիր, ինչպիսին Ֆրանսիան է, այնպես որ արժե մտահոգվել սառը պատերազմի վերադարձի հեռանկարով»,-նշվում է հոդվածում:

«Սակայն տարբերությունն ակնհայտ է: Ռուսաստանն ընդամենը ստվերն է այն գերտերության, որը կոչվում էր Խորհրդային Միություն: Ռուսաստանի ՀՆԱ-ն`քրքրված միջազգային պատժամիջոցներից, մի փոքր է գերազանցում Իսպանիայի ՀՆԱ-ին: Բացի հումքից եւ զենքից, հսկայական Ռուսաստանը չնչին արտադրանք է արտահանում: Եվ ինչքան էլ Պուտինը հանդես գա ուժի ցուցադրությամբ, նա չի կարող իրեն թույլ տալ սպառազինությունների այնպիսի վատնող մրցավազք, ինչպիսին ԽՍՀՄ-ը կործանած մրցավազքն էր»:

«Եթե հետեւենք կրեմլամետ հեռուստաընկերություններին, պատերազմն արդեն սկսվել է: Պուտինի ամենաարմատական համակիրները Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում 3-րդ համաշխարհային պատերազմ են կանխատեսում»:

«Կարիք կա՞ լինել առավել անհաշտ, ինչպես կարծում է Քլինթոնը, թե՞ պետք է Ռուսաստանի հետ աշխատել, ինչպես հակադարձում է Թրամփը:  Իրականությունն անխուսափելի է: Բարաք Օբամայի հեռանալուց հետո Սպիտակ Տան ապագա ղեկավարը ստիպված կլինի Պուտինի կողմից ներկայացված բարդ առաջադրանքներ լուծել, ընդ որում անհապաղ, քանի որ կրեմլյան շախմատիստը կշարունակի առաջ մղել իր զինվորներին»,-եզրափակում է հոդվածագիրը:

galatv.am/

3/10/2016