Մամուլի տեսություն 04-11-2016
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ երկրի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պետական դավաճանություն Է կատարել, երբ, լինելով Պետդեպարտամենտի ղեկավար, սկսել Է ծառայական նամակագրության համար օգտագործել անձնական փոստային սերվերը:
Ջամե-Ջամ
Թրամփն արդեն ամրագրել է հյուրանոցն ՝ իր հավանական հաղթանակը նշելու համար
ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու ՝ Դոնալդ Թրամփը շտապում է տոնել իր հաղթանակը:Նա արդեն ամրագել է «Հիլթոն Միդթաուն» հոյւրանոցը:
Այդ հարցում նրանից հետ չի մնացել նաև նրա դեմոկրատ մրցակիցը: Հյուրանոցը, որտեղ նա ապահովել է իր հաղթանակը տոնելու համար, գտնվում է Նյու Յորքի մեծ հյուրանոցում, որի դահլիճն ամբողջովին ապակուց է : Վերլուծաբանների կարծիքով, դահլիճի ընտրությունը պատահական չի եղել: Ընտրության համար հիմք է հանդիսացել Հիլարի Քլինթոնի կարգախոսը: Նա խոստացել է , որ ընտրվելու դեպքում, ջարդելու է ԱՄՆ-ի քաղաքականության ապակե առաստաղը:
Ռեսալաթ
ԱՄՆ ընտրությունների նախաշեմին հնչող սկանդալային հայտարարություններին անդրադարձել է նաև «Ռեսալաթ» օրաթերթը:
«Վիքի Լիքս» կայքը հրապարակել է Քլինթոնի էլեկտրոնայյին նամակների 24-րդ շարանը: Նամակները կայքին էր տրամադրել CNN-ի աջակիցներից մեկը: Բացահայտված նամակների համաձայն, ԱՄՆ դեմոկրատների ազգային կոմիտեի նախագահ ՝ Դանա Բրազիլն է եղել CNN-ի նախաձեռնած բանվեճի հարցերի տրամադրման հեղինակը: Փաստաթղթերից մեկում նշված է , որ Քլինթոնի ճամբարը տեղյակ էր պահվել հարցերի բովանդակության մասին: «Սպուտնիկ» գործակալության հաղորդման համաձայն, Բրազիլն ավելի վաղ մեղադրվել էր իր մեդիա գործունեությունը Քլինթոնին ինֆորմացիայի տրամադրելու գործին ծառայեցնելու մեջ: Ի վերջո գործակալության խոսնակը հայտարարել է , որ նրա հրաժարականն ընդունել է երկու շաբաթ առաջ:
Նույն «Ռեսալաթ» օրաթերում կարդում ենք Թրամփի շուրջ ծագած սկանդալի մասին:
Հանրապետական թեկնածու ՝ Թրամփը մեղադրվում է 2016 Ռիոյի օլիմպիական խաղերում կոռուպցիայի մեջ: Բրազիլիայի դատարանը նոր բացահայտումներ է կատարել: Ռիոյում Թրամփի կառուցած հսկայական շենքերի համալիրում կատարվել է փողի լվացում: Շենքերը կառուցվել էին 2013 թվականին , սակայն քանի որ նրանց աշխատանքները չէին ավարտվել, որոշվել էր դրանցից չօգտվել : Բրազիլիայի դատախազը փաստեր է ներկայացրել, որոնց համաձայն, այդ հյուրանոցները հոյւրընկելել են միջազգային կարևոր դեմքերի: Կանխատեսվում է , որ այդ անվանի դեմքերը ներկա են լինելու Բրազիլիայի դաշնային դատարանի լսումներին:
orer.am
ԱՄՆ-ի Կոնգրեսում Քլինթոնին պետական դավաճանության մեջ են մեղադրել «փոստային սկանդալի» պատճառով
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ երկրի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պետական դավաճանություն Է կատարել, երբ, լինելով Պետդեպարտամենտի ղեկավար, սկսել Է ծառայական նամակագրության համար օգտագործել անձնական փոստային սերվերը: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այս հայտարարությունն արել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության կոմիտեի ղեկավար Մայքլ Մաքոլը: &nb sp;
«Ավելի վաղ (ՀՀԲ-ի տնօրեն) Ջեյմս Քոմին ինձ ասել Է, թե շատ հավանական Է, որ (ԱՄՆ-ին) թշնամի երկրները մուտք են գործել նրա անձնական սերվեր: Դա Է պատճառը, որ գոյություն ունեն անվտանգության կանոնակարգեր՝ գաղտնի տեղեկատվությունը պաշտպանելու համար: Քլինթոնն այն տրամադրել Է մեր թշնամիներին, եւ այժմ նրանք ունեն այդ շատ կարեւոր տեղեկատվությունը, որն սպառնում Է ոչ միայն նրան (Քլինթոնին) եւ (ԱՄՆ-ի) ազգային անվտանգությանը, այլեւ այն տղամարդկանց ու կանանց (ԱՄՆ-ի քաղաքացիներին – խմբ.), ովքեր ծառայում են արտասահմանում: Անկեղծ ասած, իմ կարծիքով՝ դա դավաճանություն Է»,- ասել Է Մաքոլը Fox News հեռուստաալիքի եթերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
«Համշահրի»
Բրիտանիայի գերագույն դատարան.«Բրեքսիտի իրականացման համար անհրաժեշտ է խորհրդարանի ձայնը»
Բրիտանիայի գերագույն դատարանը հայտարարել է, որ Բրեքսիտի իրականացման համար անհրաժեշտ է խորհրդարանի ձայնը : Այդպիսով երկրի խորհրդարանը պետք է քվեարկի Եվրամիության դաշինքի թիվ 50 հոդվածի իրականացման օգտին:
Պատմական գործը դռնբաց նիստում Պահպանողական կառավարության դեմ ներկայացրած պատգամավորն ասել է, որ դա եղել է ապագայի օգտին ընդունված լավագույն որոշումը և գործը հարուցվել է իրականացման գործընթացի այլ է ոչ թե քաղաքականության վերաբերյալ:
Ակնկալվում է, որ Բրիտանիայի կառավարությունը քվեարկության արդյունքները վերանանայելու է Վճռաբեկ դատարանում: Կառավարության ձայնին խորհրդարանի պատգամավորների մեծամասնության ընդդիմության դեպքում, կարող է երկարաձգվել Եվրամիության կազմից հեռանալու գործընթացը: Եվրամիության հանձնաժողովի նախագահ ՝ Ժան Քլոդ Յունկերն ուրբաթ օրը հանդիպելու է Բրիտանիայի վարչապետի հետ:
galatv.am
Թուրք նախագահը սխալ հաշվարկի ռիսկի է դիմում
«Թուրքիայի նախագահը սպառնում է վերականգնել մահապատիժը եւ շարունակում է հարձակում գործել ազատ մամուլի վրա. օրերս ձերբակալվեց եւս մեկ ընդդիմադիր թերթի՝ Cumhuriyet-ի գլխավոր խմբագիրը»,-գրում է Le Monde հանդեսը:
Մահապատժի վերականգնման հարցում Էրդողանի համառությունն այն դեպքում, երբ նրան շատ լավ հայտնի է, թե դրան ինչպես են վերաբերում Եվրամիությունում, ցույց է տալիս եվրոպական արժեքներից հրաժարվելու նրա մտադրության մասին: Մահապատիժը չեղարկվեց 2004թ.-ին հենց այն պատճառով, որպեսզի ապահովվի Թուրքիայի եւ Եվրամիության օրենսդրությունների որոշակի ներդաշնակեցումը:
«Մյուս ճակատը, որով թուրքական ղեկավարությունը մեծացնում է հեռավորությունն իրենց եւ եվրոպացիների միջեւ, դա քաղաքացիական ազատություններն են: Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Մուրատ Սաբունջուի եւ նրա որոշ աշխատակիցների ձերբակալությունը ազատ մամուլի դեմ նոր լրջագույն հարձակում է: Մամուլի ներկայացուցիչները դեռեւս հուլիսից ենթարկվում են կոշտ հետապնդումների, վերջին օրերին փակվել են եւս 15 լրատվամիջոցներ՝ հիմնականում երկրի հարավ-արեւելքում, որտեղ գերազանցապես բնակվում է քուրդ փոքրամասնությունը»,-նշվում է հոդվածում:
Միաժամանակ ընթանում է գյուլենական շարժմանը համակրող անձանց որսը, որոնց մեղադրում են հուլիսի 15-ին խռովություն հրահրելու մեջ: Հրապարակվել է 2 նոր զեկույց, որոնցից տեղեկանում ենք, որ աշխատանքից ազատվել են եւս 10.000 քաղծառայողներ: Նրանց թիվն արդեն հասնում է 95.000-ի:
Այդ աննախադեպ լայնածավալ հունձն ուղեկցվում է քրդական գերատեսչությունների դեմ ուղղված հարձակումներով, որոնք իշխանություններն արդարացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարով:
«Էրդողանն արդեն վաղուց է երազում հանրաքվեի մասին, ինչը թույլ կտա նրան ամրապնդել նախագահական վարչական լծակները: Նման հանրաքվե անցկացնելու համար Էրդողանին չի հերիքում ընդամենը 14 տեղ խորհրդարանում: Նրա ազգայնական հռետորաբանությունը, օսմանյան տարածքների կորստի մասին բարձրաձայնումները եւ ավտորիտար դրեյֆն անուղղակի ակնարկներ են Ազգայնական շարժում կուսակցությանը: Այստեղ թուրք ղեկավարը սխալ հաշվարկի ռիսկի է դիմում. նման վարչական կառավարումը ծնում է ավելի մեծ անկայունություն, ինչպես դա տեղի ունեցավ Մերձավոր Արեւելքում, եւ ինչին Էրդողանը չափազանց մոտ է»,-եզրափակում է Le Monde հանդեսը:
Աղբյուր՝ Le Monde
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան