Փարիզում հարձակում է իրականացվել Թուրքիայի դեսպանատան վրա
https://parstoday.ir/hy/news/world-i41269-Փարիզում_հարձակում_է_իրականացվել_Թուրքիայի_դեսպանատան_վրա
Մի խումբ անձինք մոլոտովի կոկտեյլ են նետել Փարիզում Թուրքիայի դեսպանատան վրա:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Նոյեմբեր 04, 2016 20:05 Asia/Tehran
  • Փարիզում հարձակում է իրականացվել Թուրքիայի դեսպանատան վրա

Մի խումբ անձինք մոլոտովի կոկտեյլ են նետել Փարիզում Թուրքիայի դեսպանատան վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հարձակման հետևանքով որևէ մարդ չի տուժել, վնասվել է դեսպանատան շենքը:

Թուրքիայի դեսպանությունից դիմել են Ֆրանսիայի համապատասխան մարմիններին` պահանջելով հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել հարձակման մեղավորներին: Ոստիկանությունն անվտանգության խստացված միջոցներ է ձեռնարկել դեսպանատան շրջակայքում:

Armenpress.am