Մամուլի տեսություն 05-11-2016
https://parstoday.ir/hy/news/world-i41359-Մամուլի_տեսություն_05_11_2016
Թուրքիայի տարբեր քաղաքներում այդ թվում Դիարբեքիրում և Անթալիայյի առևտրական պալատի ավտոկայանում պայթյուններ են որոտացել: Թուրքիայի պետայրերը պայթյունների մեջ մեղադրում են Քուրդստանի աշխատավորական կուսակցության խմբավորմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2016 13:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   05-11-2016

Թուրքիայի տարբեր քաղաքներում այդ թվում Դիարբեքիրում և Անթալիայյի առևտրական պալատի ավտոկայանում պայթյուններ են որոտացել: Թուրքիայի պետայրերը պայթյունների մեջ մեղադրում են Քուրդստանի աշխատավորական կուսակցության խմբավորմանը:

«Շարղ»

Թուրքիայում քրդերի ձերբակալումը ՝ Էրդողանի ռեժիսորությամբ նոր ներկայացում

 

 

Թուրքիայի տարբեր քաղաքներում այդ թվում Դիարբեքիրում և Անթալիայյի առևտրական պալատի ավտոկայանում պայթյուններ են որոտացել: Թուրքիայի պետայրերը պայթյունների մեջ մեղադրում են Քուրդստանի աշխատավորական  կուսակցության խմբավորմանը:

Թուրքիայի ոստիկանությունը համադրված ծրագրով, հինգ տարբեր քաղաքներում ձերբակալել է   խորհրդարանում Ազգերի ժողովրդավարական կուսակցության 13 պատգամավորների: Ձերբակալվածների շարքում են նաև կուսակցության ղեկավար ՝ Սալահեդդին Դեմիթաշը և Յուկսեկ Դաղը: Թուրքիայի վարչապետի գրասենյակը կողմ է արտահայտվել ոստիկանության կողմից երկրի խորհրդարանում Ազգերի ժողովրդավարական քրդական կուսակցության պատգամավորների ձերբակալությանը:

«Չեմ կասկածում, որ այս ներկայացումը սկսվել է Էրդողանի հրամանով: Շուտ թե ուշ փոխվելու է Էրդողանի կառավարությունը : Իմ քաղաքական գործունեության համար, ինձ միայն իմ ժողովուրդը կարող է դատել».-այսպես է հայտարարել Սալահեդդին Դեմիրթաշը, որին անվանում են «Քրդերի Օբաման»:

Ձերբակալումներին համընթաց, սոցիալական կայքերը ևս փակվել են երկրում: Նման իրադարձություններն անտարակույս բողոքների ալիք են բարձրացնելու: Քրդերի կուսակցության ղեկավարներից մեկն այդ քայլերը հեղաշրջում է որակել: Նա ժողովրդից պահանջել է  փողոց դուրս գալ և պաշտպանել իրենց իրավունքները: Քրդերի կարծիքով, Էրդողանի կառավարությունը գնալով նացիստներին է նմանվում : Պայթյունները ՔԲԿ-ին է վերագրվում: կուսակցություն, որին Թուրքիայի կառավարությունը , ԱՄՆ-ը և Եվրամիությունը ահաբեկչական են անվանում:

 

 

 

«Ջոմհուրի էսլամի»

Թուրքիայի քայլերը Սիրիայում

 

Թուրքիան ԱՄՆ-ի ուղեկցությամբ շարունակում է Սիրիայի հյուսիսային շրջանների գրավումը: Այդ կասկածելի քայլերը վկայում են Սիրիայում նոր սցենարի մասին:

Ասվում էր, թե այդ քայլերը կատարվում են ահաբեկչության դեմ պայքարի նպատակով: Միաժամանակ, Թուրքիայի իշխող կուսակցությանը մոտ կանգնած լրատվամիջոցները լուրեր են տարածում Հալեպի գրավման համար Ռուսաստան-Թուրքիա համաձայնության շրջանակում հարցը գնահատելու նպատակով: Սիրիայի և Թուրքիայի սահմանամերձ գոյւղերում Անկարայի բանակի քայլերի մոնիտորինգը պարզել է , որ այդ երկիրը նպատակ ունի սիրիական շրջանում ռազմական կառույց ստեղծել, որի էությունը դեռևս պարզ չէ:

Անկարայի քայլերը ցույց են տալիս, որ նման օպերացիա կրկնվել է նաև Իրաքում: Այդպիսով Անկարան միտում է Իրաքի քաղաքներում պատմական բաժին ունենալ:  Թեև թուրքական ԶԼՄ-ները բացահայտորեն չեն արձագանքում իրադարձությունները, սակայն պարզ է , որ Էրդողանը փորձում է փոփոխություններ իրականացնել, որոնք գրվել են կարմիր գրքում: Կարմիր գրքում են նշված բոլոր այն երկրների անունները, որտեղ Անկարան ռազմաբազա ունի:

 

 

 

«Ջոմհուրի էսլամի»

Թուրքիան քրդերի դեմ է դուրս եկել

 

Սիրիայից ստացված տեղեկությունների համաձայն, այդ երկրի բանակըկարող է առաջ գնալ այն շրջաններում , որտեղից նահանջել են ԻԼԻՊ-ականները, սակայն այն  գործը վստահել է դեմոկրատ ուժերին: Դա երևի այն պատճառով է, որ Դիմադրության ուժերի առաջխաղացումը կարող է Թուրքիայի բանակային ուժերի հետ առճակատմանը հանգեցնել , ինչն էլ տարածաշրջանում լարվածություն է հարուցելու, իսկ դա ներկայիս անհրաժեշտ չէ , կամ Սիրիայի բանակը նպատակ ունի այն պարզ պատգամը փոխանցել Թուրքիայի բանակին, որ նրա առաջխաղացումը ստանալու է հակահարված:

Այս սցենարը Սիրիայի և Թուրքիայի բանակների առճակատումից ավելի փոքր վտանգներ չի ունենալու , սակայն երկրորդ տարբերակում, սահմանափակ են լինելու Թուրքիայի հնարավոր քայլերը : Ամփոփելով ասենք, որ Թուրքիան իմացել է , որ չի կարող դեմոկրատ ուժերի տերիտորիային մոտենալ : Թուրքիայի բանակի ամենավտանգավոր քայլը լինելու է Սիրիայի սպառնալիքների անտեսումը : Ալբաբ քաղաքում առկա վտանգը տարածվելու է Հալեպի նահագնում:

 

 

 

 

«Ղոդս»

Բրիտանիան քննադատել է Իսրայելի ավանաշինությունը

 

Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալը դատապարտել է օկուպացված տարածքներում 181 բնակմիավորներ կառուցելու իսրայելի ռեժիմի քայլը:

«Լոնդոնը դատապարտում է Երուսաղեմի արևելքում անօրինական ավաններ կառուցելու համար իսրայելի ընդունած որոշումը».-հայնել է Տոբիաս Էլվուդը:

Տոբիաս Էլվուդը եզրակացրել է , որ միջազգային օրենքների համաձայն, այդ քաղաքավաններն անօրինական են և 181 միավորների կառուցման համար իսրայելի նոր հաղորդագրությունը վկայում է պաղեստինյան տարածքներում անօրինական քայլերի ծավալմանն ուղղված ռեժիմի նպատակային քաղաքականության մասին:

 

 

lragir.am

Արդյո՞ք ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովի որոշումները նոր թափ կհաղորդեն անվտանգության ոլորտում Հայաստան-Վրաստան հարաբերություններին

 

Վարշավայի գագաթաժողովում որդեգրելով Ռուսաստանի հետ երկխոսության ու զսպման ռազմավարություն՝ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) հանդես եկավ Ուկրաինայի և Վրաստանի (արևմտամետ կողմնորոշումով գործընկերներ, որոնք ամենաշատն են տուժել Մոսկվայի ապակառուցողական դիրքորոշումից) աջակցությանն ուղղված ընդգրկուն նախաձեռնությամբ: Դաշինքն այս հավակնորդների ռազմական կարողությունները թե՛ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու և թե՛ նրանց պաշտպանունակությունն ու օպերատիվ պատրաստվածությունը խթանելու ջանքեր է գործադրել, որի նպատակը նրանց սպառնացող հնարավոր ագրեսիան չափազանց թանկ, դրանով իսկ արժեզուրկ դարձնելն է:

Ուկրաինայի և Վրաստանի կայունությունն ու ինքնիշխանությունն ամրապնդելու ուղղությամբ ՆԱՏՕ-ի գործադրած ջանքերը տեսականորեն կարող են համատեղ ռազմական ծրագրերում երկրորդային գործընկերներ Հայաստանի և Ադրբեջանի ներգրավման հնարավորություն ընձեռել: Թե՛ դաշնակիցների և թե՛ գործընկերների փոխշաղկապված (կոհերենտ) դերակատարմամբ ինտեգրված ուժ դարձնելու Դաշինքի փնտրտուքը հավանական է, որ Երևանին խրախուսի ՆԱՏՕ-ի հովանու ներքո Թբիլիսիի հետ անվտանգության հարցերով համագործակցության հարթակ ստեղծել՝ որպես Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման միջոց: Մասնավորապես, Երևանի վրա կարող է տարածվել ՆԱՏՕ-ի Փոխգործակցության նախաձեռնության շրջանակներում (Partnership Interoperability Initiative (IPI) Վրաստանին առաջարկված Ընդլայնված հնարավորությունների գործընկերությունը (the Enhanced Opportunities (EO) partnership), ինչն ուժեղացնում է Դաշինքի համար նրա քաղաքական և ռազմական նշանակությունը: