Մամուլի տեսություն 07-11-2016
Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է և ինչպես Իրաքի պետայրերն են ասել, այդ երկրի ուժայինները հասել են քաղաքի օդանավակայանի մոտակայքը: Այոնւամենայնիվ ինչպես ակնկալվում էր, ԻԼԻՊ-ականները համառորեն փորձում են հետ խլել իրենց դիրքերը: ԻԼԻՊ-ի պարագլուխ ՝ Աբուբաքր Ալ-Բաղդադին վերջին օրերին խմբավորման ուժերին հրամայեց դիմակայել : Ըստ վերլուծաբանների հենց դա է ահաբեկիչների համառուրության գլխավոր պատճառը: Ուստի Իրաքի ուժայինների առաջխաղացման օպերացիան դանդաղ է ընթանում:
«Շարղ»
Մոսուլի ազատագրման օպերացիայի դանդաղ ընթացքը
Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է և ինչպես Իրաքի պետայրերն են ասել, այդ երկրի ուժայինները հասել են քաղաքի օդանավակայանի մոտակայքը: Այոնւամենայնիվ ինչպես ակնկալվում էր, ԻԼԻՊ-ականները համառորեն փորձում են հետ խլել իրենց դիրքերը: ԻԼԻՊ-ի պարագլուխ ՝ Աբուբաքր Ալ-Բաղդադին վերջին օրերին խմբավորման ուժերին հրամայեց դիմակայել : Ըստ վերլուծաբանների հենց դա է ահաբեկիչների համառուրության գլխավոր պատճառը: Ուստի Իրաքի ուժայինների առաջխաղացման օպերացիան դանդաղ է ընթանում:
Իրաքի վարչապետ ՝ Հայդար Ալ-Էբադին վերջին օրերին հայտարարել է, որ մոտ ապագայում քաղաքն ազատագրվելու է : Մոսուլը համարվում է Իրաքի քաղաքական ու տնտեսական քարտեզի լարևորագույն քաղաքը , որտեղ ապրում է շուրջ երկու միլիոն մարդ և որի ուրբաթօրյա այղոթքի ժամանակ, Ալ-Բաղդադին հայտարարեց խմբավորման գոյության մասին: ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ֆինանսավորվում ու սպառազինվում է տարածաշրջանի կախյալ պետությունների կողմից:
«Ռեսալաթ»
Frankfurter Allgemeine .«Եվրահանձնաժողովի համոզմամբ, Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին»
Frankfurter Allgemeine գերմանական օրաթերթը հաղորդել է Եվրամիության կազմում Թուրքիայի ինտեգրման համար Եվրահանձնաժողովի ընդդիմության մասին: Մասնավոր հոդվածում, գերմանական օրաթերթը գրել է , որ Եվրահանձնաժողովը չորեքշաբթի օրը մի զեկույց է հրապարակելու, որտեղ հայտարարվելու է Եվրամիության կազմում Թուրքիայի անդամակցությանը հակադրվածության մասին: Զեկույցի նախնական 100 էջանոց տարբերակը տրամադրվել է գերմանական օրաթերթին: «Վերջին տարում Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության ոտնահարումը մտահոգություն է պատճառում եվրոպական երկրներին : Թուրքիան թերություններ է ունեցել նաև ահաբեկչության դեմ պայքարի և ազգային անվտանգության հարցերում, որի վկայությունն է այդ երկրում տեղի ունեցած հեշարշջման անհաջող փորձը: ».-ասվում է զեկույցի նախնական տեքստում: Եվրամիությունը խոստացել էր, որ մինչև 2017 թվականը սկսելու է միությունում Թուրքիայի ինտեգրման գործը:
«Ջոմհուրի էսլամի»
Եմենի հեղափոխական կոմիտեն կառավարության անհապաղ ձևավորման պահանջով է հանդես եկել
Եմենի հեղափոխական կոմիտեն կառավարության անհապաղ ձևավորման պահանջով է հանդես եկել:
Տարածած հաղորդագրությունում կոմիտեն հայտարարել է , որ կատարելու է իր պարտականությունը: կոմիտեն նաև կից կառւոյցներին կոչէ արել զերծ մնալ արտաքին լծակներից կախվածությունից:
Կոմիտեն ցավ է հայտնել թշնամիների հետ ՄԱԿ-ի քայլ պահելու կապակցությամբ և նշել է , որ հիշյալ կազմակերպության ներկայացուցիչը համագործակցում է թշնամու հետ ՝ իր հրապարակային քաղաքականությունն իրականացնելու համար:
Nation ամերիկյան պարբերականը գրել է.-«Վաշինգտոնը համարվում է Եմենում Ռիադի ոճիրների գործընկերներից մեկը : Ուստի պարզ է դառնում, որ դա դիտավորյալ օպերացիա է: Նույն պարբերականի գրությամբ, Սաուդյան Արաբիան առանց ԱՄՆ-ի օգնության հարկադրված կլինի սահմանափակել Եմենի դեմ իր ամենօրյա հարձակումները, այդ հարձակումները քննադատության չեն արժանացել: Սանայում գործողություններ սկսելով, Ռիադը նպատակ ուներ երկրից հեռացնել Անսարալլահի ուժերին, սակայն երբ այդ ուժերը դիմադրություն ցուցաբերեցին, սկսվեց Ռիադի պարտությունն այդ երկրում:
Եմենի ճգնաժամը սիրիական պատերազմից տարբերակող հանգամանքն է այն իրողությունը, որ ժողովրդի գլխին թափվող ռումբերը տրամադրվում են ԱՄՆ-ի կողմից:
lragir.am
Մոտենում է ճակատագրական օրը
Մոտենում է ճակատագրական օրը, ճակատագրական՝ գլոբալ եւ լոկալ գործարար աշխարհների համար՝ ԱՄՆ նախագահի ընտրության օրը: Իհարկե, ամենից շատ այդ օրվան սպասում են ամերիկացիները, սակայն ողջ աշխարհի համար դա ազդանշան է:
Որ ուղղությամբ է գերադասում գնալ ԱՄՆ քաղաքականությունը եւ ինչ զարգացումներ են ունենալու համաշխարհային քաղաքականության ու տնտեսության խնդիրները: Տնտեսության հարցերում շատ բան կարող է փոխվել, նախեւառաջ բարձր արդյունաբերության ու առեւտրի համաշխարհային գոտիների հարաբերություններում: Սակայն հնարավոր է նույնիսկ ԱՄՆ պաշտոնական գործընկերներին հուզում է պաշտպանության ու անվտանգության հարցը:
Վերջին տարիներին քչերն են կասկածել, որ Դեմոկրատական կուսակցությունը կկարողանա պահել իշխանությունը: Օբամայի քաղաքականության մեջ շատ բան է հրապուրում ամերիկացիներին, նախեւառաջ սոցիալական ու առողջապահական երաշխիքներն ու ԱՄՆ չմիջամտությունը տարբեր տարածաշրջանների սուր իրավիճակներին, միաժամանակ չսահմանափակելով ազատ ձեռներեցոթյունն ու չկրճատելով ռազմական բյուջեն:
ԱՄՆ-ում քաղաքական ու հանրային շատ շրջանակներ ողջունում էին նման քաղաքականությունը: Օրինակ, բազմիցս առիթ է եղել զրուցել Վաշինգտոնի ու Նյու Յորքի առաջատար թինկ-թենկերի փորձագետների հետ, որոնք բավական ագրեսիվ էին վերաբերվում ՆԱՏՕ-ի զարգացմանը եւ հատկապես անդամության ընդլայնմանը: Սակայն այդ փորձագետներն ու քաղաքական գործիչները վերջին տարիներին հայտնվել էին շփոթվածության մեջ, երբ սպառնալիքներ առաջացան Արեւելյան Եվրոպայում ու Մերձավոր Արեւելքում:
Արտաքին քաղաքականության սահմանափակումը Օբամայի քաղաքականությունը հասցրեց լիակատար սնանկացման: Միջազգային քաղաքականության ասպարեզում ԱՄՆ-ն կորցրեց բազմաթիվ գործընկերների իրական ձեւաչափում: Այս խնդիրը հանգեցրեց ոչ միայն արտաքին քաղաքականության նշանակալի փոփոխությունների, այլեւ շատ տարածաշրջաններում իրավիճակի փոփոխության, հակառակորդի սպառնալիքի հանդիման:
Օբամայի նախագահության վերջին շրջանում վարչակազմը քիչ ինչ փոխեց քաղաքականությունը: Ամերիկան ավելի ատիվ դարձավ, սակայն կորսվել էին ժամանակ եւ նոր գործընկերներ ձեռք բերելու հնարավորությունները: Փաստացի, այս քաղաքականությունը հանգեցրեց Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի այլ հակառակորդների ագրեսիվ գործողություններին: Արդյոք այդ հանգամանքը հանգեցրել է այնպիսի ֆենոմենի առաջացմանը, ինչպիսին Իսլամական պետությունն է:
Սակայն գլխավորը, որ տեղի ունեցավ՝ Դեմոկրատական կուսակցության հանդեպ կասկածն էր, ինչը հանգեցրեց նախագահի պաշտոնին այնպիսի հավակնոտ թեկնածուի ընտրությանը, ինչպիսին Հիլարի Քլինթոնն է:
Քլինթոնի թիմին մեծ քանակով հանրապետականների միանալը վկայում է երկու հանգամանքի մասին՝ մի կողմ դնելով կադրային շահերը, հանրապետականները հասկացել են, որ «մադամի» քաղաքականության մեջ շատ բան կա, որը հատուկ է հանրապետականների քաղաքականությանը:
Այսինքն, Դեմոկրատական կուսակցությունը կորցրել է վստահությունը, էլեկտորատ եւ կողմնակիցներ քաղաքական գործիչների ու բիզնեսմենների շրջանում, որոնք զարմացած են, թե ինչպես կարող է Ամերիկան գլուխը թաքցնել ավազի մեջ, երբ աշխարհում տեղի են ունենում այդքան շատ հակամարտություններ ու բացահայտ ագրեսիաներ:
Պետք է նշել, որ եթե նույնիսկ հրաշք տեղի ունենա, եւ Թրամփը դառնա նախագահ, նա ստիպված է լինելու արագ թիմ կազմավորել, այսինքն՝ վարչակազմ ռեգիոնալիստական թեքումով: Ցանկացած պարագայում այդ վարչակազմը զբաղվելու է արտաքին քաղաքականությամբ, թեեւ որոշ արժեքավոր ժամանակ է կորսվելու: Հակառակ դեպքում մենք տեսնելու ենք Օբամայի քաղաքականության շարունակությունը:
Ահա թե ինչ խաղադրույքներ են սպասվում Թրամփի հաղթանակի դեպքում: Ըստ ամենայնի, Հանրապետական կուսակցությանն առնչվող, բայց ներկայում Քլինթոնի թիմին հարող քաղաքական գործիչների ու փորձագետների մեծ մասը կգերադասեն պատասխանատու պաշտոններ Թրամփի վարչակազմում: