Ինտերպոլը կազմակերպության նոր նախագահ է ընտրել
https://parstoday.ir/hy/news/world-i41986-Ինտերպոլը_կազմակերպության_նոր_նախագահ_է_ընտրել
Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլ) նոր նախագահ է ընտրել Չինաստանի հանրային անվտանգության նախարարի տեղակալ Մեն Հունվեյին: Այս մասին ասված է Ինտերպոլի Twitter-ում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2016 06:12 Asia/Tehran
  • Ինտերպոլը կազմակերպության նոր նախագահ է ընտրել

Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլ) նոր նախագահ է ընտրել Չինաստանի հանրային անվտանգության նախարարի տեղակալ Մեն Հունվեյին: Այս մասին ասված է Ինտերպոլի Twitter-ում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Մեն Հունվեյին ընտրել են Ինդոնեզիայում անցկացվող Ինտերպոլի Գլխավոր վեհաժողովի 85-րդ նստաշրջանի ընթացքում: Չինաստանի ներկայացուցիչն այս պաշտոնում փոխարինել է ֆրանսուհի Միրեյ Բելեստրազիին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2012 թվականից:

Նոյեմբերի 7-10-ն Ինտերպոլի անդամ 161 երկրների ավելի քան 1.3 հազար ներկայացուցիչ Բալիում քննարկում են երեք հիմնական հարց. ահաբեկչությանը, կազմակերպված հանցավորությանն ու կիբերհանցագործությանը հակազդեցություն:

News.am