Լեոնարդ Քոհենը մահացել է 82 տարեկան հասակում
Նոյեմբեր 11, 2016 09:10 Asia/Tehran
«Ամեն ինչ ճեղք ունի, քանի որ լույսը միայն այդպես է կարողանում ներս թափանցել»,- Լեոնարդ Քոհեն:
Կանադացի երգիչ, երգահան և պոետ Լեոնարդ Քոհենը մահացել է 82 տարեկան հասակում, տեղեկանում ենք երգչի Facebook-յան էջից:
«Խորին զղջումով պետք է տեղեկացնենք, որ լեգենդար պոետ, երգահան և արվեստագետ Լեոնարդ Քոհենը մահացել է: Մենք կորցրեցինք երգի ամենամեծարված և բեղմնավոր ֆանտազյորներից մեկին: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում ավելի ուշ: Ընտանիքը խնդրում է իրեն միայնակ թողնել իր վշտի հետ»:
Լեոնարդ Քոհենը հայտնի է իր հիթերով, ինչպես օրինակ ՞Hallelujah,՞ ՞Dance Me to the End of Love՞ և այլն:
armedia.am/
Պիտակ