Գիտնականներ. Մինչեւ 2050թ. ռոբոտներն աշխատավայրերում կփոխարինեն Երկրի բնակչության կեսին
https://parstoday.ir/hy/news/world-i4237-Գիտնականներ._Մինչեւ_2050թ._ռոբոտներն_աշխատավայրերում_կփոխարինեն_Երկրի_բնակչության_կեսին
Մինչեւ 2050թ. ռոբոտներն աշխատավայրերում կփոխարինեն Երկրի բնակչության կեսին։ Նման կանխատեսումներ են արել ամերիկացի գիտնականները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2016 19:38 Asia/Tehran
  • Գիտնականներ. Մինչեւ 2050թ. ռոբոտներն աշխատավայրերում կփոխարինեն Երկրի բնակչության կեսին

Մինչեւ 2050թ. ռոբոտներն աշխատավայրերում կփոխարինեն Երկրի բնակչության կեսին։ Նման կանխատեսումներ են արել ամերիկացի գիտնականները։

Ռոբոտաշինության մշտական կատարելագործման պատճառով այդ մեքենաներն ամեն տարի ավելի արդյունավետ են դառնում այն գործառույթներն իրականացնելիս, որոնք նախկինում կարող էր անել միայն մարդ արարածը։ Այդ պատճառով աստիճանաբար ռոբոտներն ավելի ու ավելի շատ կսկսեն փոխարինել մարդկանց աշխատավայրերում։ Մեքենաներն հատկապես արագ են զբաղեցնում մարդկանց տեղը սպասարկման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, փոխանցում է «Ռոսբալտ»-ը։

Ավելին, Ջորջիայի համալսարանի գիտնականները հայտնել էին, որ սկսել են ռոբոտներին էթիկայի եւ բարոյականության հիմքեր ուսուցանել։