Եվրամիությունը պատրաստվում է երկարաձգել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i42430-Եվրամիությունը_պատրաստվում_է_երկարաձգել_Ռուսաստանի_դեմ_կիրառվող_պատժամիջոցները
«Դեկտեմբերին, ըստ երեւույթին, կերկարաձգվեն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի դեմ Ուկրաինայում միջամտության համար: Միեւնույն ժամանակ դիվանագետները ենթադրում են, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը Եվրամիության որոշ երկրների համար զսպող գործոն կարող է հանդիսանալ»,- The Financial Times-ում գրում է Արթուր Բիզլին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2016 08:04 Asia/Tehran
  • Եվրամիությունը պատրաստվում է երկարաձգել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները

«Դեկտեմբերին, ըստ երեւույթին, կերկարաձգվեն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի դեմ Ուկրաինայում միջամտության համար: Միեւնույն ժամանակ դիվանագետները ենթադրում են, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը Եվրամիության որոշ երկրների համար զսպող գործոն կարող է հանդիսանալ»,- The Financial Times-ում գրում է Արթուր Բիզլին:

«Կիրակի օրը ԵՄ երկրների արտգործնախարարները կհանդիպեն եւ կքննարկեն Թրամփի հաղթանակի հետեւանքները: Նրանք պետք է որոշեն՝ ինչպես արձագանքել, եթե Թրամփը գործնականում կիրառի իր նախընտրական հռետորաբանությունը»:

«Հանդիպման նպատակն է մինչ Թրամփի իշխանության գալը երաշխավորել քաղաքական ընդհանուր դիրքորոշման պահպանությունը: Նա պետք է հստակ գիտենա, թե ինչ ենք սպասում իրենից»,-հայտարարել է եվրոպացի դիվանագետներից մեկը:

«Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների ժամկետը լրանում է տարեվերջին: Գերմանիան եւ Ֆրանսիան պնդելու են պատժամիջոցների երկարաձգման մասին իրենց որոշումը, եթե Ռուսաստանը չիրագործի մինսկյան համաձայնագրի կետերը: Սակայն Իտալիան, Հունգարիան եւ Հունաստանը պատժամիջոցները մեղմելու կողմնակից են»:

«Այժմ հարց է առաջանում. իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե Թրամփի փոխգործակցությունը Պուտինի հետ հանգեցնի պատժամիջոցների մեղմմանը եւ նույն դիրքորոշումը պարտադրի Եվրոպային: Դիվանագետները հայտարարել են, որ ԱՄՆ-ի քաղաքական ուղեգծի ցանկացած փոփոխություն ազդեցություն կունենա ուկրաինական հարցով ԵՄ անդամ պետությունների միասնականության վրա: Բացի այդ, եվրոպացի դիվանագետները վերլուծում են, թե ինչ տեղի կունենա, եթե Թրամփը հրաժարվի Իրանի հետ միջուկային համաձայնագրից»,-եզրափակում է The Financial Times-ը:

galatv.am/