Կոլումբիայի կառավարությունը և FARC-ը խաղաղության մասին նոր համաձայնագիր են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/world-i42457-Կոլումբիայի_կառավարությունը_և_farc_ը_խաղաղության_մասին_նոր_համաձայնագիր_են_ստորագրել
Կոլումբիայի Զինված հեղափոխական ուժերի ապստամբները և հանրապետության իշխանությունները խաղաղության մասին նոր համաձայնագիր են ստորագրել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 13, 2016 12:40 Asia/Tehran
  • Կոլումբիայի կառավարությունը և FARC-ը խաղաղության մասին նոր համաձայնագիր են ստորագրել

Կոլումբիայի Զինված հեղափոխական ուժերի ապստամբները և հանրապետության իշխանությունները խաղաղության մասին նոր համաձայնագիր են ստորագրել:

Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով կառավարական պատվիրակության հաղորդագրությունը:

«Կառավարությունը և FARC-ը նոր վերջնական համաձայնագիր են ստորագրել ռազմական հակամարտության վերջի մասին, որը ներառում է տարբեր հանրային խմբերի ներկայացրած փոփոխություններ և ճշգրտումներ»,- ասվում է փաստաթղթում:

Կոլումբիայի կառավարության հետ խաղաղության մասին նոր համաձայնագրի կետերի համաձայն՝ ապստամբներն իրենց ունեցվածքը կհանձնեն երկրի իշխանություններին հակամարտության զոհերին վնասի հետագա փոխհատուցման համար: Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը:

Նա նշել է, որ ըստ նոր համաձայնագրի՝ FARC-ի ղեկավարները կպահպանեն ընտրված լինելու իրավունքը, սակայն կզրկվեն որոշ այլ արտոնություններից, որոնք ամրագրված են համաձայնագրի սկզբնական տեքստում:

Կոլումբիայի Զինված հեղափոխական ուժերի ապստամբները և հանրապետության իշխանությունները սեպտեմբերի 26-ին պայմանագիր էին կնքել, որով ավարտվում է մոտ կես դար շարունակվող քաղաքացիական պատերազմը:

1in.am