ՆԱՏՕ-ին ամերիկյան ուժեղ ղեկավարություն է պետք. Սթոլթենբերգ
https://parstoday.ir/hy/news/world-i42469-ՆԱՏՕ_ին_ամերիկյան_ուժեղ_ղեկավարություն_է_պետք._Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ռուսաստանի սահմանի երկայնքով բանակային ստորաբաժանումների աճը համարում է զսպում, ոչ թե ագրեսիա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2016 10:28 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ին ամերիկյան ուժեղ ղեկավարություն է պետք. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ռուսաստանի սահմանի երկայնքով բանակային ստորաբաժանումների աճը համարում է զսպում, ոչ թե ագրեսիա:

Արևմուտքը սառը պատերազմի ժամանակվանից ի վեր ամենալուրջ մարտահրավերներից պաշտպանության ամրապնդման կարիք ունի, հայտարարել է Սթոլթենբերգը: Այս մասին հայտնում է TASS-ը:

Նա Եվրոպայում ամերիկյան զրահատանկային բրիգադի տեղակայումն անվանել է հաղորդագրություն Ռուսաստանին, որ «մեկի վրա հարձակմանը կպատասխանեն բոլորը»: ՆԱՏՕ-ի ղեկավարը նաև նշել է, որ դաշինքը «ԱՄՆ ուժեղ ղեկավարության կարիք ունի և անհրաժեշտ է, որ եվրոպացիներն իրար մեջ արդար բաժանեն ծախսերը»:

ԱՄՆ նարընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ քննադատել է Եվրոպայի դիրքորոշումը դաշինքում. «Մենք ապահովում ենք նրանց անվտանգությունը, նրանց տրամադրում ենք ռազմական պաշտպանություն և այլն, իսկ նրանք կլպում են ԱՄՆ-ին»: Նշվում է, որ ԱՄՆ-ը վճարում է դաշինքի ծախսերի 70%-ը:

1in.am