ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում կքննարկեն ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները
Նոյեմբեր 13, 2016 14:03 Asia/Tehran
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության գերագույն հանձնակատար ֆեդերիկա Մոգերինիի հրավերով նոյեմբերի 13-ի երեկոյան Բրյուսելում տեղի կունենա ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպում:
Այն նվիրված է ԱՄՆ-ում ավարտված նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնում է Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայությունը:
Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը լրագրողներին ասել է, որ ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում կմասնակցեն նոյեմբերի 14-ին արտաքին հարցերով ԵՄ Խորհրդի լիագումար նիստին, կիրակի ընթրիքի ընթացքում «ոչ պաշտոնապես» կքննարկեն ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները:
araratnews.am/
Պիտակ