ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում կքննարկեն ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները
https://parstoday.ir/hy/news/world-i42502-ԵՄ_ԱԳ_նախարարները_Բրյուսելում_կքննարկեն_ԱՄՆ_նախագահական_ընտրությունների_արդյունքները
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության գերագույն հանձնակատար ֆեդերիկա Մոգերինիի հրավերով նոյեմբերի 13-ի երեկոյան Բրյուսելում տեղի կունենա ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2016 14:03 Asia/Tehran
  • ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում կքննարկեն ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության գերագույն հանձնակատար ֆեդերիկա Մոգերինիի հրավերով նոյեմբերի 13-ի երեկոյան Բրյուսելում տեղի կունենա ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպում:

Այն նվիրված է ԱՄՆ-ում ավարտված նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնում է Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայությունը:

Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը լրագրողներին ասել է, որ ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում կմասնակցեն նոյեմբերի 14-ին արտաքին հարցերով ԵՄ Խորհրդի լիագումար նիստին, կիրակի  ընթրիքի ընթացքում «ոչ պաշտոնապես» կքննարկեն ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները:

araratnews.am/