Մամուլի տեսություն 14-11-2016
Եվրոպական երկրների ղեկավարներին մտահոգում է Սպիտակ Տան գործադիր ու քաղաքական հավասարություններում Թրամփի ներկայությունը:
«Ռեսալաթ»
Արտահերթ նիստ Եվրոպայում
Եվրոպական երկրների ղեկավարներին մտահոգում է Սպիտակ Տան գործադիր ու քաղաքական հավասարություններում Թրամփի ներկայությունը: Վերջերս Ֆրանսիայի նախագահը ԱՄՆ նորընտիր նախագահին կոչ է արել կողմնորոշվել Ուկրաինայի իրադարձությունների, Ռուսաստանի նկատմամբ և Իրանի միջուկային դոսիեյի հարցերում : Սակայն Թրամփը նախընտրել է առայժմ լռել:
Եվրամիության ԱԳ նախարարները նիստ են գումարելու ՝ Ռուսաստանի նկատմամբ նաև Իրանի միջուկային դոսիեյի հարցերը քննարկելու նպատակով: Արտահերթ նիստը գումարվում է Բարաք Օբամայի նախագահության օրոք ձեռքբերված համաձայնության շրջանակում: Wall Street Journal-ը գրել է, որ ԵՄ-ին մտահագում է Թրամփի ընտրությունը: Ֆեդերիկա Մոգերինին շեշտել է , որ անհրաժեշտ է արտահերթ նիստ գումարել: Ընտրապայքարի օրերին, Թրամփը կանաչ ազդանշան էր տվել ռուսներին:
Սպիտակ Տնում Թրամփի ներկայության համախոհներից է Բրիտանիայի ԱԳ նախարարը: Բորիս Ջանսոնը նաև Բրեքսիտի կողմնակիցներից է : Սակայն հակառակ կարծիքին է վարչապետ Թերեզա Մեյը: Ջանսոնն ասել է , որ արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտություն չկա : «Պետք չէ անհանգստանալ նոր քայլերից և պետք է լավատեսորեն տրամադրվել սպասվող տնտեսական փոփոխությունների հարցում»-հավատացած է Բրիտանիայի ԱԳ նախարարը:
Ամեն դեպքում, Եվրոպական երկրների ղեկավարներն անհանգստացած են ԵՄ-ի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների ապագայի հարցով: Իսկ սա բնական է գնահատվում, եթե չմոռանանք, թե Թրամփն ինչ է խոստացել նախընտրական օրերին:
«Շարղ»
Այս թեմային անդրադարձել է նաև «Շարղ» օրաթերթը
Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարը չեն մասնակցել Եվրամիության նիստին
ԵՄ-ի ղեկավարներից մի քանիսը համոզված են, որ եթե Թրամփը նույնիսկ չափավորական քաղաքականություն որդեգրի, նա իր երկրի շահերը գերադասելու է Եվրոպայի շահերից և այդպիսով կանաչ մայրցամաքը զրկվելու է իր միջազգային գլխավոր դաշնակցից: Եվրոպական երկրների ղեկավարները հայտարարել են, որ առաջին անգամ գործ ունեն ամերիկացի դիվանագետի հետ, ում արտաքին քաղաքականության մասին գաղափար չունեն : Բրիտանիայի ԱԳ նախարարը Թրամփի ընտրությունը գնահատել է «Ժողովրդավարական քայլ»: ԵՄ-ի ղեկավարները հիշեցրել են, որ Թեհրանի և Մոսկվայի նկատմամբ ԱՄՆ-ի առաջիկա քաղաքականությունը կարող է լարվածություններ հարուցել: Խոսվումէ նաև այն մասին, որ ԱՄՆ-ը հրաժարվելու է Իրանի հետ միջուկային համաձայնությունից: Այդ կապակցությամբ Մոգերինին ասել է , որ ինքն ուղակի պատասխանատու է այդ հարցում: , քանզի դա Իրանի և ԱՄՆ-ի միջև կայացած համաձայնություն չէ:
Իսկ ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին , ասենք , որ կազմակերպությունն իր գագաթնաժողովը հետաձգել է : ՆԱՏՕ-ն սպասում է Թրամփի հաջորդ քայլին: Թրամփը հայտարարել էր, որ չի մասնակցելու ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին:
«Ջոմհուրի էսլամի»
Քլինթոնը FBI-ին է ճանաչում իր պարտության մեղավորը
Քլինթոնը հայտարարել է , որ նախըտրական օրերին իր փոստային սկանդալի շուրջ դաշնային ոստիկանության հայտարարված հետաքննության պատճառով, տուժեց իր քարոզչական աշխատանքը: Դեմոկրաթ թեկնածուն այդ մասինհայտարարել է իր համախոհների հետ ունեցած հեռախոսազրույցում:
Դաշնային ոստիկանության ղեկավարը հոկտեմբերի 28-ին Կոնգրեսին մի նամակ էր հղել, որն էլ ըստ Հիլարի Քլինթոնը վնասեց նրա նախընտրական արշավին:
«Ջամե Ջամ»
Արևմտյան ԶԼՄ-ները ՝ փակուղում
ԱՄՆ նախագահական ընտրություններին հաջորդող արևմտյան ԶԼՄ-ների արձագանքը կարելի է քննարկել մի քանի կողմերից: Առաջինն այն, որ ընտրությունների մասին լուրերի հաղորդումը վկայում է այն մասին, որ լրատվամիջոցները փորձել են քողարկել իրողությունը: Երկրորդն այն, որ ընտրություններին հաջորդող բողոքի ակցիաները վկայում են ամերիկացիների մոտ զարթոնքի ալիքի մասին և երկրի դիվանագետներն ու ԶԼՄ-ներն այլևս անկարող են քողարկել անցնող իրադարձությունները: Իսկ երրորդն այն, որ ԱՄՆ հասարակությունում ստեղծված միջավայրն այդ երկրի աշխարհագրական սահմաններով չի սահմանափակվում: Հավանական է, որ դա տարածվելու է նաև եվրոպական երկրներ ՝ իրեն այլ կերպ դրսևորելով: Այդպիսով արևմտյան երկրների դիվանագետները և լրատվամիջոցներն անկարող են վերահսկել իրավիճակը: Դա բերելուէ այն բանին, որ մոտ ապագայում արդեն տեսանելի են լինելու այդ փակուղային իրավիճակի նշանները:
armlur.am
Թրամփը կլսի Էրդողանին. Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան
Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին մեկնաբանել է, թե ինչպիսի ընթացք կստանան թուրք-ամերիկյան հարաբերությունները նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, գրում է Ermenihaber-ը: Թուրքական «Yenisafak»-ի փոխանցմամբ՝ դիվանագետը Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը պայմանավորել է 3 գործոնով. ԱՄՆ-ի՝ Իրանի, Ռուսաստանի հետ հարաբերություններով և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարով: Ըստ նրա՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների հարցում Թրամփի մոտեցումները հստակ չեն և դրանք պայմանավորված կլինեն, թե ովքեր կլինեն նոր նախագահի խորհրդականները և արդյոք Թրամփը կլսի նրանց: Ըստ դիվանագետի կանխատեսումների՝ որքանով Թրամփը շարունակի ԱՄՆ-ի ավանդական դերակատարությունը որպես համաշխարհային ուժի կենտրոն, այնքանով Թուրքիայի հետ հարաբերությունները խորը և սերտ կլինեն, ինչպես եղել են նախկինում: Ջեֆրին անդրադարձել է նաև Թուրքիայի համար կարևոր օրակարգային խնդիրներից մեկին՝ գյուլենական շարժման առաջնորդ, իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձմանը: