Բրիտանիա. Իսրայելին բոյկոտի ենթարկողները խստորեն պատժվելու են
Համաձայն Բրիտանիայի կառավարության սկանդալային նոր կանոններին, որոնք հրապարակվելու են ընթացիկ շաբաթ, այդ երկրի տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքապետարաններն ու պետական համալսարաններն իսրայելական ընկերությունների կամ արտադրանքների դեմ բոյկոտին միանալու դեպքում խստորեն պատժվելու են:
Բրիտանիայի կառավարության գրասենյակը երկուշաբթի օրը մի հաղորդագրությամբ այդ որոշումը պատճառաբանելով հայտարարեց, որ այդ բոյկոտները խանգարելու են երկրի արտահանումները և խաթարելու են Բրիտանիայի միջազգային հարաբերությունները:
Բրիտանիայի կառավարության հաղորդագրության մեջ որևէ ակնարկ չի կատարվել հակաիսրայելյան բոյկոտին միացողների հավանական պատիժներին:
Նոր օրենքները հաստատվել են վերջին տարիներում Թելավիվի դեմ գործադրված տեղական բոյկոտներից հետո: Այդ բոյկոտները զայրույթ են պատճառել Իսրայելին:
Լեսթեր քաղաքի խորհուրդը 2014 թվականին բոյկոտի ենթարկեց Հորդանան գետի արևմտյան ափում գտնվող իսրայելյան քաղաքավաններում արտադրված ապրանքները:
Շոտլանդիայի որոշ տեղական խորհուրդներ նույնպես բոյկոտներ են սահմանել իսրայելական արտադրանքների դեմ, ինչն առթել է իսրայելցի դրամատերերի բողոքը:
Կառավարության գլխավոր ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը հակաիսրայելյան բոյկոտի արգելումը տեղական ժողովրդավարության դեմ հարձակում է համարել և հայտարարել է, որ այս պետական արգելքը հակասում է խորհուրդներով կառավարվելու համակարգին:
«Իսրայելին բոյկոտի ենթարկելու, մեկուսացնելու և ներդրում չկատարելու» միջազգային շարժումը վերջին տարիներին պաղեստինցիների պարագային այդ ռեժիմի ցեղապաշտական քաղաքականությունների պատճառով ավելի է ընդլայնվել: