Օբաման հանդես է եկել Իրանի հետ միջուկային գործարքի պաշտպանությամբ
Նոյեմբեր 15, 2016 16:27 Asia/Tehran
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հանդես Է եկել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի պաշտպանությամբ:
Նա այն կարծիքին Է, որ այդ գործարքը կարելի Է քննադատել ոչ թե «պատասխանատու», այլ միայն «անպատասխանատու» դիրքերից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ի պատասխան այն բանի հնարավորությունը մեկնաբանելու խնդրանքի, որ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմը կարող Է հրաժարվել այդ գործարքից, Օբաման ասել Է. «Եթե ապամոնտաժվի իրապես աշխատող գործարքը, ապա դա դժվար կլինի բացատրել»:
ԱՄՆ-ի նախագահը հիշեցրել Է, որ գործարքը միջազգային բնույթ Է կրում: Նա ընդգծել Է, որ Եվրոպայում եւ Ռուսաստանում ԱՄՆ-ի գործընկերները նշում են, որ «Իրանն անում Է այն, ինչ պարտավորվել Է»:
Armenpress.am
Պիտակ