Բողոքի ցույց Աթենքում` ուղղված Օբամայի դեմ
Հունաստանի մայրաքաղաքի բնակիչները բողոքի ցույց են իրականացրել, ԱՄՆ-ի նախագահի այցի դեմ:
Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, երեքշաբթի օրը, հազարավոր հույներ, մայրաքաղաք Աթենքի պողոտաներում անցկացված բողոքի ցույցի ժամանակ դատապարտել են ԱՄՆ-ի քաղաքականությունները:
Հաղորդման համաձայն, ցույցի ընթացքում տեղի են ունեցել բախումներ` ոստիկանների և բողոքարարների միջև:
Ոստիկանները ցուցարարներին ցրելու համար օգտվել են արցունքաբեր գազից ու ձայնային ռումբերից:
Ցույցը կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և նախագահ Պրոկոպիս Պավլոպոլոսի ներկայությամբ նախագահական պալատում կազմակերպված պաշտոնական ընթրիքին զուգահեռ:
Հատկանշական է, որ Հունաստանի իշխանությունները չէին արտոնել Աթենքում հանրահավաքի կազմակերպումը: