ֆրանիսիայում Էմիգրանտ մանուկներին պարտադրում են աշխատել
Բրիտանական բարեգործական «Սիթիզեն» հաստատությունը հայտարարել է, որ Քալեում էմիգրանտ մանուկներին ստիպում են աշխատել: Նշելի է, որ վերջերս Ֆրանսիայի կառավարությունը ավերեց Քալեում էմիգրանտների ճամբարը և նրանց տեղափոխեց ժամանակավոր կացարաններ:
Վկայակոչելով բրիտանական «Սիթիզեն» բարեգործական հաստատությանը՝ «The Independent» օրաթերթը կիրակի օրը գրել է.-«Որոշ էմիգրանտ մանուկներ փախել են կացարաններից, քանի որ նրանց հստակ տեղեկություններ չեն փոխանցվել էմիգրացիայի պայմանների մասին»:
Բրիտանական «Սիթիզեն» բարեգործական հաստատությունը 33 էմիգրանտ մանուկների հետ ունեցած հեռախոսազրույցից հետո պարզել է, որ այդ մանուկներին ստիպել են աշխատել այգիներում: Մեկ այլ խումբ էլ ասել է, որ որոշ մեծահասակների տեղավորել են մանուկների կացարաններում:
Մանուկների մեկ չորորդն էլ ասեն են, որ Ֆրանսիա մուտք գործելուց հետո նրանց մաքուր հագուստներ չի տրամադրել: