Մամուլի տեսություն 21-11-2016
ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի ազդեցությունից հետո, այսօր Գերմանիայի պետական շրջանակները մտահոգվում են այն հարցով, որ նույնը կարող է տեղի ունենալ իրենց երկրում սպասվող ընտրությունների հետ:
«Ռեսալաթ»
Բեռլինը մտահոգ է , որ Ռուսաստանը կարող է միջամտել Գերմանիայի ընտրությունների հարցին
ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի ազդեցությունից հետո, այսօր Գերմանիայի պետական շրջանակները մտահոգվում են այն հարցով, որ նույնը կարող է տեղի ունենալ իրենց երկրում սպասվող ընտրությունների հետ: Գերմանիայի ներքին անվտանգության ծառայության նախագահը հայտարարել է, որ Բեռլինը մտահոգ է , որ Ռուսաստանը կարող է միջամտել Գերմանիայի համընդհանուր ընտրություններին:
Գերմանիայի ղեկավարներն այն դեպքում են մտահոգություն հայտնել, երբ ԱՄՆ-ն ավելի վաղ նախազգուշացրել էր նախագահական ընտրությունների հարցին Մոսկվայի հավանական միջամտության կապակցությամբ: Ջորջ Մասենն անդրադարձել է ներգաղթյալների կողմից Բեռլինում ռուս կնոջ առևանգման ու բռնաբարման վերաբերյալ ռուսական ԶԼՄ-ների անցյալ տարվա հաղորդումներին, որն ի դեպ հերքվեց Գերմանիայի կառավարության կողմից: Նա ասել էր, որ դա կարող է կրկնվել առաջիկայում , ուստի մենք զգուշացնում ենք այդ մասին:
Նա ի դեպ հավաստել է, որ կան պատճառներ, որ սա կազմակերպված սպառնալիք մաս է կազմում , որը հետապնդում է որոշումներին ազդելու նպատակով: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նաև նմանատիպ հայտարարություններ է կատարել, ասելով.-«Ռուասաստանի կողմից սխալ ինֆորմատիկ ու կիբերային հարձակումների նախանշաններ կան»:
Orer.am
Օբաման մեկնաբանել է Պուտինի հետ կայացած զրույցը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հաղորդել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինի հետ կայացած զրույցի ընթացքում նրան առաջարկել Է Ուկրաինայի շուրջը մինսկյան համաձայնությունների իրագործման հարցում առաջընացի հասնել մինչեւ 2017 թվականի հունվարն իր լիազորությունների ավարտը: Այս մասին նա հայտարարել Է Պերուում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, որի հեռարձակումը կատարվել Է Սպիտակ տան You-Tube-ալիքում, տեղեկացնում Է Արմենպրեսը:
ԱՄՆ-ի նախագահը նաեւ հայտնել Է, որ ռուսաստանցի պաշտոնակցի հետ զրույցի ընթացքում մտահոգություն Է հայտնել Հալեպին ավիահարվածներ հասցնելու առնչությամբ եւ կոչ Է արել հասնելու հումանիտար զինադադարի՝ հետագայում անցնելով Սիրիայի հիմնախնդրի քաղաքական կարգավորան:
Ավելի վաղ Պուտինը, մեկնաբանելով ամերիկացի պաշտոնակցի հետ կայացած հանդիպումը, հաղորդել Է, որ նրան շնորհակալություն Է հայտնել համատեղ աշխատանքի տարիների համար, ինչպես նաեւ նրան հրավիրել Է «ցանկացած ժամանակ» այցելել «Ռուսաստան»:
Նոյեմբերի 20-ին Պուտինը եւ Օբաման զրուցել են ԱԽՏՀ-ի գագաթնաժողովի աշխատանքային նիստի սկզբում, գագաթնաժողով, որը տեղի Է ունենում Պերուի մայրաքաղաք Լիմայում: Նրանց զրույցը, որը հայտնվել Է խցիկների օբյեկտիվներում, տեւել Է չորս րոպե: Վերջում նրանք սեղմել են միմյանց ձեռքը եւ սեղանի շուրջն զբաղեցրել իրենց տեղերը:
«Շարղ»
Բողոքի ալիք ՝ Թուրքիայում մանկապիղծներին ներելու մասին օրենքի ընդունման դեմ
Մանկապղծությունը տարածում է գտել շատ երկրներում, սակայն թվում է , թե միայն Թուրքիայում են մանկապիղծները ներման արժանանում: Բողոքարարները Ստամբուլի փողոցներ դուրս գալով, հայտարարել են, որ դա մարդկության դեմ ոճրագործություն է համարվում: Կա մտավախություն, որ երեք մանկապիղծներն ազատ են արձակվելու : Վերջերս այդ կապակցությամբ ստորագրահավաք էր կազմակերպվել: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը ևս այդ մասին մտահագություն է հայտնել: Ստամբուլում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին առընթեր, Թուրքիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ օրենքի ընդունումն ամենևին չի նշանակում, որ մեղավորները չեն պատժվելու: Թուրքիայի վարչապետը սկանդալային օրինագիծը համարել է ընդդիմադիր կուսակցության կողմից քաղաքական չարաշահում: Վերլուծաբանների համոզմամբ, Թուրքիայում մանկապիղծներին ներելու մասին օրենքի ընդունումը ճանապարհ է բացելու դատական մարմինների համար ՝ սեռական չարաշահումների հարցում:
«Ջոմհուրի էսլամի»
Դոնալդ Թրամփի և Ջորջ Բուշի նմանությունները
Հարվարդի համալսարանի դասախոս ՝ Ջեֆրի ֆրանկելի խոսքերով, Թրամփի հաղթանակը շոկի է մատնել միջազգային հանրությանը: ԱՄՆ-ն առ այսօր նման քաղաքական փորձ չի ունեցել: Նախագահը, ով չունենալով քաղաքական դաշտում ոչ մի փորձ, դավադրության տեսության կողմնակիցն է: Նա շատ է նմանում ԱՄՆ նախկին նախագահ ՝ Ջորջ Բուշին: Թրամփին էլ , ինչպես Բուշին , ձայներ բերեց փոփոխության մասին նրա կարգախոսը: Ուշադրության են արժանացել նաև հարկային ոլորտում նրա հայտարարությունները: Իսկ արդյունքները մեծ ավանականությամբ նույնն են լինելու ՝ մեծանալու են եկամուտների միջև անջրպետը ևբյուջետային դեֆիցիտը:
Հաշվի առնելով հանրապետական նախագահների անցյալ, մեծ է տնտեսական ճգնաժամի վերսկսման հավանականությունը: Մտահոգիչ են նաև արտաքին քաղաքականության ոլորտում Թրամփի արած հայտարարությունները: Մտահոգության համար կան պատճառներ ՝ որպես գերտերություն, ԱՄՆ-ը խնդիրների է բախվելու: Հավանաբար սրվելու է Սիրիայի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հետ թշնամությունը: Նա դատական կառույցներում, պաշտոններ է վստահելու պահպանողականներին: ԱՄՆ-ի ժողովուդը պետք է ուրախ լինի, որ նորընտիր նախագահի որոշ որոշումներ չեն իրականացվելու: Օրինակ նա չի կարող արգելապատնեշ կառուցել Մեքսիյաի սահմանում և երբեք չի կարող արգելել երկիր իմիգրանտների մուտքը, որովհետև դա սկզբունքորեն դեմ է ԱՄՆ-ի կակոնագրությանը: