Աշխարհի ամենատարեց կինը նշեց իր ծննդյան 119-ամյակը
(last modified Wed, 17 Feb 2016 04:32:00 GMT )
Փետրվար 17, 2016 08:02 Asia/Tehran
  • Աշխարհի ամենատարեց կինը նշեց իր ծննդյան 119-ամյակը

119-ամյա Սելինա Քարմենը բնակվում է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի արվարձանում:

Նա երկուշաբթի օրն իր չորս զավակների, թոռների ու ծոռների ներկայությամբ նշեց իր ծննդյան 119-րդ տարեդարձը: Նա ծնվել է 1897 թվականի փետրվարի 17-ին:

Նա իր երկարակյացության գաղտնիքն ամփոփել է երեք կետերում՝ խիստ աշխատանքը, սիրով հագեցած կյանքն ու երկար տարածություններ քայլելը:

«Գինես»-ի ռեկորդների գրքում աշխարհի ամենատարեց բնակչի անվանակարգում նրան հաջորդում է Ճապոնիայում բնակվող 115-ամյա Մեսաո Օկավան: