Եվրախորհրդարանը սառեցրեց ԵՄ` Թուրքիայի անդամակցության բանակցությունները
Նոյեմբեր 24, 2016 13:39 Asia/Tehran
Եվրախորհրդարանն իր լիագումար նստաշրջանի ընթացքում որոշում կայացրեց սառեցնել Թուրքիայի` ԵՄ անդամակցության բանակցությունները:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը` վկայակոչելով պաշտոնական Անկարայի հայտարարությանը: Նախօրեին ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Եվրախորհրդանի լսումների ժամանակ հայտարարել էր, որ ԵՄ-Անկարա հարաբերությունները գտնվում են փակուղային վիճակում, եւ Անկարայի կողմից մահապատժի վերականգնումը նշանակում է, որ այդ հարաբերությունները չեն կարող վերականգնվել Անկարայի մոտ նման ցանկության բացակայության պատճառով: Իր հերթին Էրդողանը հայտարարել էր, որ իր համար որեւէ արժեք չունի ԵՄ կայացրած որոշումը:
Պիտակ