Մարդու իրավունքների դիտորդը Թրամփին կոչ է արել հավատարիմ մնալ մարդասիրական օրենքներին
https://parstoday.ir/hy/news/world-i44047-Մարդու_իրավունքների_դիտորդը_Թրամփին_կոչ_է_արել_հավատարիմ_մնալ_մարդասիրական_օրենքներին
Մարդու իրավունքների կազմակերպության գործադիր տնօրեն Քենես Ռասն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել հրաժարվել նախընտրական քարոզարշավում ներկայացրած իր աղմկահարույց ծրագրերից և հավատարիմ մնալ մարդասիրական միջազգային օրենքների հանդեպ այդ երկրի ստանձնած պարտավորություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2016 08:32 Asia/Tehran
  • Մարդու իրավունքների դիտորդը Թրամփին կոչ է արել հավատարիմ մնալ մարդասիրական օրենքներին

Մարդու իրավունքների կազմակերպության գործադիր տնօրեն Քենես Ռասն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել հրաժարվել նախընտրական քարոզարշավում ներկայացրած իր աղմկահարույց ծրագրերից և հավատարիմ մնալ մարդասիրական միջազգային օրենքների հանդեպ այդ երկրի ստանձնած պարտավորություններին:

Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, նախընտրական քարոզարշավի ժամանակ մուսուլմանների, ապաստանյալների, կանանց և այլ փոքրամասնությունների դեմ Թրամփի աղմկահարույց հայտարարությունները ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում բողոքի ծավալուն ալիք բարձրացրեցին:

Բացի այդ, ԱՄՆ նորընտիր նախագահը  պահանջել է  ստեղծել երկրի մուսուլմաններին վերահսկող տեղեկատվական կայք և հայտարարել է, որ պարտավոր է փակել մզկիթները: