Մամուլի տեսություն 25-11-2016
Իր նախագահության տարիներին Սարկոզին բազմաթիվ ճգնաժամերի պատճառ է դարձել: Դրա պատասխանը նա ստացավ Օլանդի հետ ընտրապայքարի ժամանակ:
«Ռեսալաթ»
Մեծ դիվանագետը հրաժեշտ է տալու քաղաքականությանը
Ֆրանսիայի չափավորական հանրապետական կուսակցության ներքին ընտրություններում սարկոզիի պարտությունը հարված է համարվում նրա և համախոհների համար: Սարկոզին պաշտոնապես հայտարարել է, որ հեռանալու է քաղաքականությունից: Փոխարենը, Ալեն ժյուպեն և Ֆրանսուա Ֆիոնը հաղթել են ներկուսակցական ընտրություններում: Սա նշանակում է , որ Սարկոզիի քաղաքական ժամկետն ավարտվել է:
Իր նախագահության տարիներին էլ Սարկոզին բազմաթիվ ճգնաժամերի պատճառ է դարձել: Դրա պատասխանը նա ստացավ Օլանդի հետ ընտրապայքարի ժամանակ: Կասկածից վեր է , որ 2017 թվականի նախագահական ընտրություններում նա պարտվելու է :
armlur.am
Էրդողանը սպառնում է Եվրամիությանը փախստականների համար բացել սահմանները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ փախստականների համար կբացի Եվրամիության հետ սահմանները Եվրամիության քաղաքականության շարունակման դեպքում, որը, նրա խոսքով, ուղղված է թուրքական իշխանությունների դեմ, փոխանցում է Reuters-ը: «Եթե այդ քաղաքականությունը շարունակվի, ապա սահմանները կբացվեն»,-ասել է Էրդողանը: Նա նաև նշել է, որ ո՛չ իր, ո՛չ էլ Թուրքիայի ժողովրդի վրա չեն ազդի Եվրախորհրդարանի սպառնալիքները: Հիշեցնենք, որ երեկ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները սառեցվել էին, Եվրախորհրդարանը կողմ էր քվեարկել:
«Ռեսալաթ»
Էրդողանը դժգոհ է ՆԱՏՕ-ից
ՆԱՏՕ-ից Թուրքիայի նախագահի դժգոհությունը նոր փուլ է թևակոխել: Իրողությունն այն է, որ Եվրամիության հետ Անկարայի հարաբերությունները սառելուց հետո, այժմ Թուրքիան դժգոհություն է հայտնում ՆԱՏՕ-ից: Վերջերս Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը ԵՄ-ի փոխարեն կարող է անդամակցել Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Այլ խոսքով , Թուրքիայի նախագահն ազդանշանով զգուշացրել է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին , որ Անկարան կարող է հակվել արևելքի կողմը: Թուրքիայի նախագահը քննադատել է ՆԱՏՕ-ի գործելակերպը: Նա ՆԱՏՕ-ից պահանջել է լուրջ ջանքեր գործադրել փախստականների ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարի հարցում: ՆԱՏՕ-ի կազմում Եվրամիության անդամ երկրների ներգրավվածությունը խնդիրներ է հարուցել Էրդողանի համար: Ուստի ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունները հայտնվել են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների հակակշռի տակ:
ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների հետ Թուրքիան տարաձայնություններ ունի նաև իմիգրանտների հարցում: Եվրոպայի ղեկավարները հայտարարել են, որ առայժմ մտադիր չեն թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանել: Թուրքիայի ԱԳ նախարարն էլ ասել է, որ հավանաբար փախստականների հարցում Անկարա-Բրյուսել համաձայնությունը չեղարկվելու է : Եվրոպական որոշ երկրների ղեկավարները ողջունել են միության կազմում Թուրքիայի ընդգրկման բանակցությունների առկախումը: Պատահական չէ, որ Էրդողանը ներկայացրել է ՇՀԿ-ում անդամակցության առաջարկը: Նման հանգամաներում, Էրդողանի համար մի ելք է մնացել ՝ միանալ արևելքին և ՇՀԿ-ին:
tert.am
New York Times-ը կոչ է արել Օբամային մինչ Թրամփի գալը նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Հեղինակավոր New York Times պարբերականն իր խմբագրականում դիմել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցով՝ Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու գործում Մոսկվայի ներգրավվածության պատճառով:
Աղբյուրը հիշեցնում է, որ Սպիտակ տունը հրապարակավ մեղադրել է Ռուսաստանին հաքերային հարձակման համար ու նախազգուշացրել ամերիկյան քաղաքականությանը չխառնվելու մասին, սակայն NYT-ի կարծիքով՝ դա բավարար չէ:
Պարբերականի խմբագրականում նշվում է, որ Օբամայի վարչակազմը պետք է պատժամիջոցներ սահմանի հաքերային հարձակման հետ կապ ունեցող ռուսների, ինչպես նաև Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունները ղեկավարող ռուս զինվորականների դեմ:
«Դոնալդ Թրամփը բացահայտ հիացմունք է տածում Վլադիմիր Պուտինի հանդեպ ու դժվար թե գործի անցնի այս հարցերում: Այնպես որ դա Օբամայի առաջադրանքն է՝ Ռուսաստանի նախագահին ստիպել պատասխան տալ»,-նշվում է հոդվածում:
«Ջամե Ջամ»
Ամերիկացիները պետք է խորհեն միջուկային համաձայնությունը շրջանցելու հետևանքների մասին
Ամերիկացիները հայտարարել են, որ Իրանի նավթարդյունաբերության բաժնում 40 միլիոն դոլարից ավելին ներդրում կատարելու դեպքում, ընդգրկելու են շրջափակումների մեջ: Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը շրջանցելով, ամերիկացիներն ապացուցել են, որ բացահայտորեն խոչընդոտում են Իրանի հետ ազատ առևտրին: Մինչդեռ ԱՄՆ-ի կառավարությունը հանձնառություն էր ստանձել ոչ միայն չխոչընդոտել Իրանի միջազհային համագործակցությունը, այլև նպաստել այդ հարաբերություններին: Քանի որ Սպիտակ տնում իշխանափոխություն է սպասվում և Ներկայացուցիչների պալատը և սենատն անցնելու է մի կուսակցության ձեռքը, չի բացառվում, որ նրանք փորձելու են մեծացնելու Իրանի դեմ ճնշումը: Ամերիկացիները պետք է լուրջ ընդունեն իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խոսքերը , որպեսզի ապարդյուն չանցնեն դիվանագիտական ջանքերը :