Եվրախորհրդարանը բացառում է Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին
Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցելու հարցը լիովին բացառված է: Այս մասին այսօր հայտնել է Եվրախորհրդարանում Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Եվրամիությանը անդամակցելը Թուրքիայի համար չի լինի»,- հայտնել է գերմանացի քաղաքական գործիչը՝ հավելելով, որ Անկարայի հետ «ավելի խելամիտ» է կնքել առանձին համաձայնություններ տնտեսության, մշակույթի և ուսանողների փոխանակման ոլորտներում:
Եվրախորհրդարանը լիագումար նիստին հինգշաբթի օրը՝ Ստրասբուրգում, կողմ քվեարկեց այն բանաձևին, որը հորդորում էր սառեցնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները: Թուրքիայի վարչապետն իր հերթին հայտնել է, որ այդ փաստաթուղթը երկրի համար ոչ մի իրավաբանական ուժ չունի:
operativ.am/