Զարիֆ.«Կաստրոն եզակի անհատականություն էր»
Նոյեմբեր 26, 2016 17:15 Asia/Tehran
Իրանի արտգործնախարարը նշել է, որ Կուբայի հեղափոխության առաջնորդ ՝ Ֆիդել Կաստրոն բռնահարված ժողովուրդների անկախության պայքարի օրինակն էր:
Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ այդ երկրի կառավարությանն ու ժողովրդին հղած ցավակցական ուղերձում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է.-«Կաստրոն եզակի անհատականություն էր գաղութարարության ու բռնատիրության դեմ պայքարիում: Նա նաև բռնահարված ժողովուրդների անկախության պայքարի օրինակն էր»:
Նոյեմբերի 26-ին, 90 տարեկան հասակում մահացել է Կուբայի հեղափոխության առաջնորդ և նախկին նախագահ` Ֆիդել Կաստրոն:
Կուբայի հեղափոխությունը ղեկավարելուց բացի, 1959-1976 թթ.-ին Կաստրոն վարել է Կուբայի վարչապետի պաշտոնը, իսկ երկրի նախագահ է եղել 1976-2008 թթ.-ին:
Պիտակ