Մոսկվան քննադատել է Արևմուտքին
ՌԴ ԱԳ նախարարը քննադատել է Արևմուտքին ՝ Սիրիայում քիմիական զենքերի կիրառման հարցում պահած լռության համար:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Սերգեյ Լավրովը հայտարարել է.-«Այս հարցում Արևմուտքի լռությունը համարվում է ցանկացած քայլի դիմելու ահաբեկիչներին տրված կանաչ ազդանշան»:
«Մոսկվան ցանկանում է ուսումնասիրել Սիրիայում քիմիական զենքերի կիրառման վերաբերյալ բոլոր տեղեկությունները».-ասել է Լավրովը:
Ռուսաստանի ԱԳ նախարարի հավաստմամբ, ՄԱԿ-ի և քիմիական զենքերի չտարածման կազմակերպության փորձագետները հաստատել են, որ ահաբեկիչները Սիրիայում քիմիական զենքեր են կիրառել, սակայն ընդդիմադիր խմբերի կողմից այդ սպառազինության օգտագործման հարցին ոչ մի անդրադարձ չի կատարվել : «Սա Դամասկոսի կառավարության ընդդիմադիրներին ուղղված հստակ պատգամ է , որոնք համոզված են, որ կարող են դիմել ցանկացած քայլի».-նշել է Լավրովը:
Ուրբաթ օրը հրապարակված Ռուսաստանի ռազմական ու քիմիական հարցերի փորձագտեների զեկույցը հաստատում է , որ ահաբեկիչները Հալեպում մանանեխի գազ են կիրառել: