Բրիտանացի եվրապաշտոնյաները զանգվածաբար դիմում են Բելգիայի քաղաքացիության ստացման համար
https://parstoday.ir/hy/news/world-i44224-Բրիտանացի_եվրապաշտոնյաները_զանգվածաբար_դիմում_են_Բելգիայի_քաղաքացիության_ստացման_համար
Բրիտանացի պաշտոնյաները, ովքեր աշխատում են Բրյուսելում՝ ԵՄ ինստիտուտներում, զանգվածաբար սկսել են դիմել Բելգիայի քաղաքացիության համար մինչ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը։ Այս մասին հայտնում է Le Soir-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2016 15:16 Asia/Tehran
  • Բրիտանացի եվրապաշտոնյաները զանգվածաբար դիմում են Բելգիայի քաղաքացիության ստացման համար

Բրիտանացի պաշտոնյաները, ովքեր աշխատում են Բրյուսելում՝ ԵՄ ինստիտուտներում, զանգվածաբար սկսել են դիմել Բելգիայի քաղաքացիության համար մինչ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը։ Այս մասին հայտնում է Le Soir-ը։

Միայն բրյուսելյան Իսկել կոմունայում (դիվանագետների շարքերում հայտնի շրջան) Բելգիայի քաղաքացիության ստացման ավելի քան 200 դիմում է ստավել բրիտանացիների կողմից, ովքեր աշխատում են ԵՄ կառույցներում։ Դիմումների թվով երկրորդ տեղում Վոլյուվե կոմունան է, որը դասվում է քաղաքի ամենաբարեկեցիկների թվին։Բրիտանացիների զանգվածային փախուստի պատճառն այն է, որ Եվրահանձնաժողովում, ԵՄ խորհրդում, Եվրախորհրդարանում և ԵՄ այլ ինստիտուտներում բարձր պաշտոնները կարող են ստանալ միայն ԵՄ կազմի մեջ մտնող պետությունների քաղաքացիները։

1in.am/