Շվեյցարիայում անցկացվում է ԱԷԿ-ների փակման վերաբերյալ հանրաքվե
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Շվեյցարիայում անցկացվում է հանրաքվե ատոմային էներգիայից անհապաղ հրաժարվելու հարցի շուրջ: Այս մասին հայտնում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Շվեյցարիայում այսօր՝ նոյեմբերի 27-ին, տեղի է ունենում հանրաքվե ատոմային էլեկտրակայանների շահագործման ժամկետը 45 տարով սահմանափակելու վերաբերյալ: Այն նախաձեռնել է «կանաչների» կուսակցությունը:
Եթե մեծամասնությունը սատարի այս նախաձեռնությունը, ապա երկրում գործող բոլոր 5 ատոմակայանները հաջորդ 13 տարիների ընթացքում ամբողջովին կդադարեն գործել: Դրանցից 3-ը, որոնք համարվում են աշխարհի ամենահին ատոմակայանները, կփակվեն արդեն հաջորդ տարի: Ճապոնիայում 2011 թվականին տեղի ունեցած «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարից հետ Շվեյցարիան որոշեց աստիճանաբար փակել իր ատոմակայանները։