Մինչև 2050 թ. Երկրի վրա դինոզավրեր կհայտնվեն. կենսաբաններ
Փետրվար 17, 2016 11:09 Asia/Tehran
Մինչև 2050 թ. Երկրի վրա նորից կարող են դինոզավրեր հայտնվել, կանխատեսում են Ադամ Սմիթի բրիտանական ինստիտուտի գիտնականները: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
Նրանք համոզված են, որ էվոլյուցիոն գործընթացը կարելի է հակառակ կողմով ուղղել և ընտրովի խաչասերման միջոցով դինոզավրներին մոլորակ վերադարձնել: Հաշվի առնելով, որ փետրավորների որոշ տեսակներ պահպանել են դինոզավրերի նման ԴՆԹ մասեր՝ դինոզավրերի վերստեղծման գործընթացն այդքան էլ բարդ չէ:
Հետազոտողները կարծում են, որ ոչ միայն անհետացած կենդանիներին կհաջողվի ապագայում Երկիր վերադարձնել: Այլ մինչև 2050 թ. գիտնականները կկարողանան արհեստական միս ստեղծել, նաև տեսողությունից զրկված մարդկանց բիոնիկ աչք նվիրել:
Պիտակ