ՌԴ․ Մոսկվան չի միջամտում այլ երկրների ընտրություններին
https://parstoday.ir/hy/news/world-i44482-ՌԴ_Մոսկվան_չի_միջամտում_այլ_երկրների_ընտրություններին
ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է, որ Մոսկվան չի միջամտում այլ երկրների ընտրություններին, սակայն որոշ թեկնածուների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առնչությունը բնական է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 28, 2016 16:35 Asia/Tehran
  • ՌԴ․ Մոսկվան չի միջամտում այլ երկրների ընտրություններին

ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է, որ Մոսկվան չի միջամտում այլ երկրների ընտրություններին, սակայն որոշ թեկնածուների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առնչությունը բնական է:

«Sputnik» գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը Ֆրանսիայի հանրապետականների ներկուսակցական ընտրություններում Ֆրանսուա Ֆիոնի հաղթանակի մասին Դմիտրի Պեսկովն ասել է.-«Մոսկվան հարգում է այլ երկրների, այդ թվում Ֆրանսիայի ընտրական գործընթացը»

Ֆրանսիայի 2017 թվականի նախագահական ընտրությունների համար հանրապետականների ներկուսակցական ընտրություններում Ֆրանսուա Ֆիոնը շահել է ձայների 66.5 տոկոսը՝ հաղթելով իր մրցակից Ալեն Ժյուպեին: 

ՌԴ նախագահը հայտնել էր, որ սատարում է Ֆիոնին: