ՌԴ․ Մոսկվան չի միջամտում այլ երկրների ընտրություններին
Նոյեմբեր 28, 2016 16:35 Asia/Tehran
ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է, որ Մոսկվան չի միջամտում այլ երկրների ընտրություններին, սակայն որոշ թեկնածուների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առնչությունը բնական է:
«Sputnik» գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը Ֆրանսիայի հանրապետականների ներկուսակցական ընտրություններում Ֆրանսուա Ֆիոնի հաղթանակի մասին Դմիտրի Պեսկովն ասել է.-«Մոսկվան հարգում է այլ երկրների, այդ թվում Ֆրանսիայի ընտրական գործընթացը»
Ֆրանսիայի 2017 թվականի նախագահական ընտրությունների համար հանրապետականների ներկուսակցական ընտրություններում Ֆրանսուա Ֆիոնը շահել է ձայների 66.5 տոկոսը՝ հաղթելով իր մրցակից Ալեն Ժյուպեին:
ՌԴ նախագահը հայտնել էր, որ սատարում է Ֆիոնին:
Պիտակ