Մամուլի տեսություն 30-11-2016
https://parstoday.ir/hy/news/world-i44773-Մամուլի_տեսություն_30_11_2016
Իմիգրանտների հետ կապված Ֆիոնը հայտարարել է, որ ներգաղթյալները պետք է իրենց համապատասխանեցնել ֆրանսական մշակույթի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2016 12:44 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  30-11-2016

Իմիգրանտների հետ կապված Ֆիոնը հայտարարել է, որ ներգաղթյալները պետք է իրենց համապատասխանեցնել ֆրանսական մշակույթի հետ:

«Շարղ»

Ֆիոնը ՝ հանրապետականների ներկուսակցական ընտրությունների հաղթողը

 

62-ամյա Ֆրանսուա Ֆիոնը հաղթել է ներկուսակցական ընտրություններում: Նրա հաղթանակին է նպաստել երկրի ազգային ինքնության պահպանման և տնտեսության ազատականցմասն մասին իր խոստումները: Ֆիոնը ցավալի էր գնահատել Օլանդի կառավարության քաղաքականությունը , խոսելով այն մասին, թե Ֆրանսիան առավել քան երբևէ արժանապատվության կարիք ունի: Ֆիոնը հայտարարել է, որ մտադիր չէ սեփականաշնորհել պետական կառույցները: Նա զգուշացրել է, որ Ֆրանսիան հայտնվել է սոցիալական հեղափոխության շեմին և միմիայն իր քաղաքականությունների օգնությամբ, երկիրը կարող է դիմագրավել գործազրկության նման հազարումի խնդիրներին: Իմիգրանտների հետ կապված Ֆիոնը հայտարարել է, որ ներգաղթյալները պետք է իրենց համապատասխանեցնել ֆրանսական մշակույթի հետ:  Դրա փոխարեն Ժյուպեն իրեն ազատախոհ է անվանել, ով երբեք չի զիջել իր քաղաքական գաղափարները:

 

 

 

ilur.am

Ներգաղթյալների հոսքն Իտալիա հասել է ռեկորդային մակարդակի

 

Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա ժամանող ներգաղթյալների թիվը հասել է ռեկորդային մակարդակի՝ 171 հազարից ավելի, անցնելով 2014 թ. ռեկորդը՝ 170,1 հազար, հաղորդել է ներքին գործերի նախարարությունը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտավորապես 4690 հոգի զոհվել են կամ անհայտ կորել՝ փորձելով անցնել Միջերկրական ծովը:

Իտալիայում ապաստան տրամադրելու համակարգն արդեն չի կարողանում դիմագրավել միգրանտների հոսքին: Ներկա պահին ավելի քան 176 հազար մարդ գտնվում են տեղավորման հատուկ կենտրոններում: Նրանց մեծ մասն Իտալիա է ժամանել աֆրիկյան երկրներից. մոտավորապես 36 հազարը՝ Նիգերիայից, 20 հազարի չափ՝ Էրիթրեայից, և 12 հազար՝ Գվինեայից: Շատերը մտադիր են մեկնել հյուսիս՝ Գերմանիա և Շվեդիա:

Իտալիա ժամանող միգրանտների թիվն սկսել է աճել այն բանից հետո, երբ Հունաստանով և Բալկաններով ճանապարհները հիմնականում արգելափակվեցին՝ Եվրամիության և Թուրքիայի միջև պայմանավորվածության շնորհիվ: Այդ պայմանագրի համաձայն՝ բոլոր անօրինական միգրանտները, ովքեր Հունաստան էին ժամանում Թուրքիայից, ետ էին դարձվում:

Սակայն անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Էրդողանը Եվրամությանը սպառնաց, որ կբացի թուրքական սահմանները միգրանտների համար:

2015 թ. Եվրոպա է ժամանել մեկ միլիոնից ավելի ներգաղթյալ, հիմնականում՝ հենց Թուրքիայով:

Փոխանցում է BBC-ն:

 

 

 

 

«Ռեսալաթ»

Չինաստանը և վերպասիֆիկյան ազատ առևտրի համաձայնագիրը

 

Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Սպիտակ տուն մտնելուն պես, ստորագրելու է տրանսպասիֆիկյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին հրամանագիրը: Այս հայատարարությունից հետո, Ճապոնիայի վարչապետը զգուշացրել է, որ առանց ԱՄՆ-ի ներկայության, համաձայնագիրը հնարավոր չի լինի իրականացնել :

2011 թվականին Օբաման ընդգծել էր Ասիա Պասիֆիկյան շրջանում իր երկրի ներկայության անհրաժեշտությունը: Օբամայի ուրվագծած մարտավարությանը թվում է ձեռնոց է նետում Թրամփի քաղաքականությունը: Չինաստանը փորձել է մշակել տարածաշրջանային համապարփակ տնտեսական համագործակցության նախագիծը: Համագործակցություն, որը փաստորեն վերպասիֆիկյան ազատ առևտրի համաձայնագիր է ներկայացվել: Աշխարհի բնակչության շոօրջ երեք միլիորդն ապրում է համաշխարհային առևտրի ծավալի 40 տոկոսի ներքո, որը չնայած ԱՄՆ-ի նախագծին, դեռևս չի արդյունավորվել:  Թեև որոշ շրջանակներ հայտարարել են, որ փոքր է համաձայնագրի ԱՆ-ի դուրս գալու հավանականությունը, սակայն փաստը մնում է փասը : ԱՄՆ-ի այդ քայլը Չինաստանին հնարավորություն է տալու տարածաշրջանում իրականացնել իր նախագիծը և տարածաշրջանային տնտեսական ծրագրերը համապատասխանեցնել իր շահերին :  

 

 

 

 

 

 

 

«Ջոմհուրի էսլամի»

Դամասկոս.«Թուրքիան պատերազմում է Սիրիայի դեմ»

 

Անդրադառնալով երկրի հյուսիսում Անկարային հարող զինված խմբավորումների ներկայությանը, Սիրիայի պաշտպանության նախարարության անվտանգության բաժնի պետ՝ Սամիր Սուլեյմանը հայտարարել է, որ Հալեպի արվարձաններոմ այդ խմբավորումների դեմ Սիրիայի բանակի կողմից մղվող պայքարն անուղղակի պատերազմ է Թուրքիայի դեմ: Սուլեյմանը նշել է, որ Թուրքիան զենք և ռազմական փորձագետներ է տրամադրել ահաբեկչական խմբավորումներին, որոնցից շատերը սպանվել են բախումների ժամանակ: Սիրիայի մարդու իրավունքների պաշտպան խմբի նախագահ Ռամի Աբդոլռահմանը հաստատել է Հալեպի արևելյան Ալ-Սախուր շրջանում Սիրիայի բանակի հաջողության մասին լուրը՝ հայտարարելով .-«Սա համարվում է 2012 թվականից ի վեր Հալեպի ահաբեկիչների ամենամեծ պարտությունը»: Սիրիայի բանակը հաստատել է, որ իր Հալեպի արևելյան տարածքների մեկ երրորդը գտնվում է իրենց վերահսկողության տակ: Սիրիայի բանակային ուժերն ահաբեկիչներից ազատագրել են Հալեպի արևելյան Հանանու շրջանի Ալ-Հեյդարիա շրջանը: ԱՄՆ-ի պետքարտուղարը պնդում է, որ նախքան այդ երկրի նորընտիր նախագահի երդման արարողությունը պետք է Հալեպի հարցով դաշինք կնքել Մոսկվայի հետ:  Մոսկվայի հետ նման պայմանագրի ստորագրումը մեծ առաջընթաց է երկկողմ հարաբերությունների բարելավման կոնտեքստում։ Սիրիայի փոխարտգործնախարար՝ Ֆեյսալ Ալ-Մեղդադը հայտարարել է, որ տարածաշրջանում լարվածություն և ճգնաժամ առաջացնելու հարցում մեղավոր է Թուրքիան: Նա հայտարարել է, որ Թուրքիան պետք է անհապաղ հեռանա Սիրիայի տարածքից: