Եվրոպայում ձերբակալվել են մի խումբ կիբեր հանցագործներ
https://parstoday.ir/hy/news/world-i44974-Եվրոպայում_ձերբակալվել_են_մի_խումբ_կիբեր_հանցագործներ
Եվրոպոլը հայտարարել է աշխարհի 180 երկրներում կիբեր հանցագործություններ իրականացնող խմբի անդամների ձերբակալության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2016 08:49 Asia/Tehran
  • Եվրոպայում ձերբակալվել են մի խումբ կիբեր հանցագործներ

Եվրոպոլը հայտարարել է աշխարհի 180 երկրներում կիբեր հանցագործություններ իրականացնող խմբի անդամների ձերբակալության մասին:

«Ֆրանս-Պրեսի» հաղորդման համաձայն, Եվրոպոլի հայտարարության մեջ նշված է, որ «Ավալանշ»  խումբը օգնում է  մի շարք կազմակերպությունների` փողերի լվացման հարցում:

Եվրամիության ոստիկանության կիբեր հանցագործությունների դեմ պայքարի կենտրոնի տնօրեն՝ Ֆերնանդո Ռոյզն ասել է.«Ավալանշը գործում էր որպես կազմակերպություն և ձերբակալվել են դրա գործադիր տնօրենն ու կառավարման խորհրդի անդամները»:

Համագործակցելով հանցագործ խմբերի հետ, «Ավալանշ»  էլեկտրոնային նամակներ էր ուղարկում կոնկրետ անձանց, այնուհետև գողանում  նրանց գաղտնաբառը կամ բանկային տեղեկությունները:

Եվրոպոլը հայտարարել է, որ խումբը նման գործողոթյուններ է իրականացրել ավելի քան 180 երկրներում և քաղաքացիներին պատճառված վնասները անցնում են  հարյուր միլիոն եվրոն: