Մամուլի տեսություն 02-12-2016
https://parstoday.ir/hy/news/world-i44986-Մամուլի_տեսություն_02_12_2016
Մանսուր Հադին հայտարարել է, որ կառավարության ձևավորումը համարվում է հեղաշրջման փորձ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2016 12:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  02-12-2016

Մանսուր Հադին հայտարարել է, որ կառավարության ձևավորումը համարվում է հեղաշրջման փորձ

«Իրան»

Եմենում ձևավորվել է «Ազգային փրկության» կառավարությունը

 

Արտահերթ նիստում, Եմենի քաղաքական գերագույն խորհուրդը պաշտոնապես հայտարարել է կառավարության վարչապետի և Ադենի նախկին նահանգապետի գլխավորությամբ «Ազգային փրկության» կառավարություն ձևավորելու մասին: Կառավարությունն ունի 42 նախարար: Կառավարության գերակայությունն է հայտարարվել ներքին իրավիճակի բարեկարգումը և Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիայի քաղաքական, ռազմական ու տնտեսական շրջափակումների դիմագրավումը: Նորակազմ կառավարությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնելու է իր ծրագրերը ՝ խորհրդարանից վստահության ձայն ստանալու համար: Անսարալլահի ղեկավարը ժողովրդին կոչ  է արել ցույցեր կատարել և սատարել նոր կառավարության ձևավորմանը:

Դրա դիմաց, կանխատեսելի քայլի դիմելով, Մանսուր Հադին հայտարարել է, որ կառավարության ձևավորումը համարվում է  հեղաշրջման փորձ , ինչը ոչնչացնում է խաղաղության ու երկխոսության հնարավորությունը: նա սպառնացել է, որ հետապնդվելու են բոլոր նրանք, ովեր դեր են ունեցել նոր կառավարության ձևավորման գործում:  Հադին նաև ՄԱԿ-ից և Անվտանգության խորհրդի , իսլամական համագործակցության կազմակերպության, Արաբական երկրների Լիգայի , Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրներից պահանջել է դատապարտել այդ քայլը:  Պարսիցծոցյան համագործակցության խորհուրդն անմիջապես հայտարարել է , որ չի ընդունելու Աբդոլլահ Սալեհի կողմնակիցների կողմից Ազգային փրկության կառավարության ձևավորումը : Խորհրդում տեղյակ մի աղբյուր հայտարարել է, որ խորհրդի անդամ երկրները փորձում են Անսարալլահի անունը ներգրավել ահաբեկչական խմբերի ցանկում: Մյուս կողմից , իսլամական համագործակցության կազմակերպությունը նաև դատապարտել է Աբդոլլահ Սալեհի և Անսարալլահի կողմից նոր կառավարության ձևավորումը:

 

 

 

 

«Քեյհան»

Խորհրդարանական ընտրություններում ծանր պարտություն կրելուց հետո, Քուվեյթի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

 

Քուվեյթի խորհրդարանում ընդդիմադիրները շահել են ձայների մեծ մասը, որից հետո վարչապետը հրաժարական է ներկայացրել:

Հրաժարականը ներկայացվում է այնպիսի պայմաններում, երբ ընդդիմադիր խմբերը և նրանց դաշնակիցները Քուվեյթում շահել են խորհրդարանի աթոռների շուրջ կեսը: Սա մեծացնում է Պարսիցծոցյան նավթառատ երկրում քաղաքական բախումների հավանականությունը: Քվեարկության համակարգը փոխելու համար կառավարության ներկայացրած նախագծին դեմ գնալով ընդդիմադիրները չորս տարի բոյկոտել էին ընտրությունները: Շաբաթ օրը սակայն այդ երկրում ընտրություններ են անցկացվել: Ընդդիմադիրները և նրանց դաշնակիցները շահել են խորհրդարանի 50 աթոռներից 24-ը: Ընտրություններն ապացուցել են, որ Քուվեյթի կառավարության ընդդիմադիրները ՝ ներառյալ «Մուսուլման եղբայրները» և իսլամական մյուս կուսակցությունները շահել են ձայների մեծամասնությունը:

 

 

 

 

 

«Քեյհան»

ԱՄՆ-ում շարունակվում է քաղաքական ճգնաժամը

 

ԱՄՆ-ում շարունակվում են նախագահական ընտրություններին հաջորդող քաղաքական քաշքշուկները: Թրամփը հայտարարել է, որ միլիոնավոր քաղաքացիների օրենքին դեմ գնալով, քվեարկել են Քլինթոնի օգտին: Քլինթոնը երկու միլիոն ավելին էր ձայն հավաքել ՝ Թրամփի համեմատությամբ: Դեմոկրատական պարտված թեկնածուի շտաբը հայտարարել է .-«Հիլարի Քլինթոնը միանում է երկրի մի քանի նահանգներում ձայները վերահաշվարկելու Կանաչ կուսակցության թեկնածու ՝ Ջիլ Սթեյնի պահանջին»: Ջիլ Սթեյնը պահանջում է մի քանի նահանգներում, ներառյալ` Վիսկանսինում, վերահաշվարկել ձայները: Կանաչ կուսակցության թեկնածուն Քլինթոնի աջակիցների օգնությամբ մի քանի միլիոն դոլար է հանգանակել ՝ ձայների վերահաշվարկման ծախսերը փակելու համար:

Տարբեր խմբեր պնդում են , որ պետք է վերահշվարկել ձայները և դա այն դեպքում , երբ Սպիտակ տունը հայտարարել է , որ 2016 թ.-ի ընտրություններն աոողջ է որակել և հայտարարել է, որ ձայների հաշվարկի համակարգում կիբերային խախտումների մասին փաստեր չկան:

 

 

 

 

news.am

Դոնալդ Թրամփը վերջին երկու տարիների ընթացքում 2,8 մլն դոլարի եկամուտ է ստացել Ադրբեջանից

 

Դոնալդ Թրամփը վերջին երկու տարիների ընթացքում 2,8 մլն դոլարի եկամուտ է ստացել Ադրբեջանից: Այս մասին հայտնել է Ամերիկյան համալսարանի փորձագետ Ջեյմս Թաբերը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Թրամփի ֆինանսական կարողության մասին 104 էջանոց փաստաթուղթը, որը պարտավոր են ներկայացնել ԱՄՆ նախագահի թեկնածուները քարոզարշավի ժամանակ, տալիս է որոշակի տեղեկություն: Սակայն օրենքում առկա մի փոքր բացը թույլ է տալիս նորընտիր նախագահին չհրապարակել նոր հարկային հայտարարագիր մինչեւ 2018 թվականը, իսկ առանց այդ հայտարարագրի, որը Դոնալդ Թրամփն այդպես էլ չի ներկայացրել, նրա կարողության մասին տեղեկությունը շատ ընդհանուր է:

«Մենք լավ պատկերացում չունենք, թե ինչ կա այնտեղ»,-ասել է նախկինում Դաշնային ընտրական հանձնաժողովի խորհրդական Քեն Գրոսը:

Թրամփի արտասահմանում գործարար ակտիվության աշխարհագրությունը ծավալվում է Դոմինիկյան հանրապետությունից մինչեւ Հնդկաստան եւ Ինդոնեզիա։

Սա խնդիր չէ անշարժ գույքով զբաղվող խոշոր գործարարի համար, սակայն խնդիր է նախագահի պաշտոնը զբաղեցնելու պարագայում:

«Շենքերի կառուցման համար նրան անհրաժեշտ է ստանալ տարբեր տեսակի թույլտվություններ եւ այլ փաստաթղթեր՝ ավելի մեծ եւ ավելի լավ շենքեր կառուցելու համար: Այս դեպքում մենք գործ ունենք այլ պետությունների ղեկավարության հետ առնչվելու անհրաժեշտության հետ»,- ասել է Գրոսը:

Թրամփը խոստացել է չունենալ շահերի բախում, սակայն ինչպես այն պետք է իրականացվի դեռ պարզ չէ: Trump Organization ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին այն գտնվում է վերակազմավորման փուլում, որի արդյունքում Trump Organization-ի ղեկավարությունը փոխանցվում է Դոնալդ կրտսեր Թրամփին, Իվանկա Թրամփին եւ Էրիկ Թրամփին: Սա ընկերության առաջնային խնդիրն է, եւ դրա համար տեղի կունենա կառուցվածքային եւ այլ տեսակի փոփոխություններ:

Դոնալդ Թրամփը թվիթերի միջոցով հայտարարել է, որ դեկտեմբերի 15-ին նրա ընտանիքը կհրապարակի վերջնական ծրագիրը, որով նա դուրս կբերվի ամբողջությամբ բիզնես գործունեության ղեկավարումից: Ամերիկյան համալսարանի փորձագետ Ջեյմս Թաբերը, սակայն, թերահավատ է. «Էթիկայի տեսանկյունից, ես ամբողջությամբ կտարանջատեի բիզնեսների գործադիր տնօրենությունն ու հոգաբարձուների խորհուրդը, ուր չպետք է լինեն ընտանիքի անդամներ, ովքեր ղեկավարում են Թրամփի անշարժ գույքն ու կառույցները ողջ աշխարհով մեկ»:

Ըստ Թաբերի տրամադրած տեղեկության՝ Թրամփի ֆինանսական կարողության մասին փաստաթղթերը ցույց են տալիս, որ նորընտիր նախագահը վերջին երկու տարիների ընթացքում 2,8 միլիոն դոլարի եկամուտ է ունեցել Ադրբեջանից՝ կապված Բաքվում կառուցվող 33 հարկանի հյուրանոցի հետ, որը դեռեւս չի բացվել:

Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան հրապարակել է ֆոտոնկարներ դրսում եղած շինարարական նախագծերի մասին, սակայն Բաքվի հյուրանոցի իրական տերն Ադրբեջանի տրանսպորտի նախարարի ընտանիքն է: Freedom House կազմակերպությունն Ադրբեջանին տալիս է ամենացածր գնահատականը քաղաքական ազատությունների ու կոռուպցիայի առումով:

«Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր առումներով շատ կոռումպացված է: Եթե դու գործ ունես կոռումպացված երկրի հետ, ապա որոշ դեպքերում ընդգրկվում ես դրա մեջ»,- ասում է Թաբերը:

Թրամփի ընկերությունը նաեւ հաղորդում է, որ պատրաստվում է Չինաստանում բացել մոտ 30 հյուրանոցներ: Հայտնի է նաեւ, որ ընկերության Մանհեթանում գտնվող ամենամեծ հոլդինգը մասամբ ֆինանսավորվում է Չինաստանի պետությանը պատկանող Bank of China բանկից:

Ռոբերտ Դեյլը ղեկավարում է Քիսինջերի անվան ինստիտուտը, որը զբաղվում է Չինաստանով:

«Սա այն միակ երկիրն է, որն ունի հնարավորություն ԱՄՆ-ի ձեռքից վերցնել համաշխարհային գերիշխանությունը»,- ասում է Դեյլը:

Որոշ փորձագետներ կասկածի տակ են առնում, թե արդյոք Չինաստանի հետ բանակցելուց Թրամփը հանդես կգա որպես նախագահ, թե գործարար:

«Մենք պետք է վստահ լինենք, որ յուրաքանչյուր համաձայնություն, առեւտրային պայմանագիր, արտաքին քաղաքական կուրս, նպատակ, այն ամենն, ինչ մենք որոշում ենք միջազգային ասպարեզում, լինի կասկածից վեր»,- ասել է Կառավարության վերահսկողության ծրագրի ղեկավար Սքոթ Ամին:

«Ինչպե՞ս ես կարող եմ չսիրել Չինաստանը, երբ նրանք այդքան փող են ինձ վճարում»,- ասել էր Թրամփը:

Ըստ ԱՄՆ-ի Սահմանադրության, որեւէ պաշտոնյա իրավունք չունի վճարվել օտար կառավարության կողմից:

Մերիլենդ նահանգի սենատոր Բեն Քարդինը ասում է, որ Թրամփը կխախտի օրենքը, եթե ամբողջապես դուրս չգա իր ընկերության կազմից:

«Դու երբեք չես կարող համուզել հանրությանը, որ հատուկ վերաբերմունք չես ունեցել դեպի ընկերություններդ»,- ասել է սենատորը:

Սա առաջին անգամ է, երբ այդքան մեծ կարողություն ունեցող գործարար կտեղափոխվի Սպիտակ Տուն: Չնայած առկա մարտահրավերների՝ կարծիք կա, որ նորընտիր նախագահի գործարարի հատկանիշները կարող են օգտակար լինել երկրի համար: