Պուտինը ցանկանում է հաշտվել իր «գործընկերների» հետ. Le Figaro
https://parstoday.ir/hy/news/world-i45127-Պուտինը_ցանկանում_է_հաշտվել_իր_գործընկերների_հետ._le_figaro
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձում հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Դոնալդ Թրամփի հետ՝ գրում է է Le Figaro-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2016 10:25 Asia/Tehran
  • Պուտինը ցանկանում է հաշտվել իր «գործընկերների» հետ. Le Figaro

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձում հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Դոնալդ Թրամփի հետ՝ գրում է է Le Figaro-ն։

Պուտինը «թշնամիներ չի փնտրում»: Հակառակը՝ նրան «բարեկամներ են» պետք՝ ասվում է հոդվածում։

«Ի տարբերություն արևմտյան որոշ գործընկերների, որոնք Ռուսաստանն ընկալում են որպես հակառակորդ, մենք չենք փնտրում և երբեք չենք փնտրել թշնամիներ։ Մեզ բարեկամներ են պետք»,- հայտարարել է Կրեմլի ղեկավարը՝ ձիթապտղի ճյուղ մեկնելով խոշոր գերտերություններին՝ Չինաստանին՝ ռազմավարական գործընկերոջը, Հնդկաստանին՝ առաջին ռազմական հաճախորդին, և Ճապոնիային, որտեղ Պուտինը պատրաստվում է մեկնել դեկտեմբերի 15-ին՝ տարածքային վեճերը լուծելու նպատակով։

Միևնույն ժամանակ Պուտինն ասել է, որ պատրաստ է համագործակցել Դոնալդ Թրամփի հետ, քանի որ «կարևոր է համարում բարելավել և զարգացնել ռուս-ամերիկյան հարաբերությունները»։ 2015թ. ուղերձի ժամանակ նա ոչ մի բառ չի ասել Վաշինգտոնի մասին։ Երկու տարի առաջ նա Սպիտակ տանը մեղադրել է Մայդանի միջոցով Ուկրաինայի կառավարությունը տապալելու համար՝ հիշեցնում է հոդվածագիրը։

Ռուս քաղաքագետների կարծիքով՝ Կրեմլի առաջնորդի հաշտվողական տոնը կապված է Արևմուտքի մի քանի երկրներում ռուսամետ ուժերի հաղթանակով։

Արևմուտքի հետ հարաբերությունները, ըստ երևույթին, գտնվում են օբյեկտիվ դադարի վիճակում։ Պուտինը սպասում է, որպեսզի տեսնի, թե ինչպես կզարգանան ամերիկա-եվրոպական հարաբերությունները նախքան իր դիրքորոշումը հայտնելը՝ մեկնաբանում է Կարնեգի մոսկովյան կենտրոնի վերլուծաբան Անդրեյ Կոլեսնիկովը։ Նա կասկածում է Պուտինի անկեղծությանը, քանի որ արդեն 10 տարի է՝ Կրեմլի ղեկավարի վարկանիշը բարձրանում է Արևմուտքի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին։

1in.am