Մամուլի տեսություն 03-12-2016
«Մենք չենք կարող հանդուրժել մեր երկրում կես միլիոն մարդու ներկայությունը, որոնք չունեն բնակչության իրավունք».-ասել է Գերմանիայի Բադեն Վուրտեմբերգ նահանգի ներքին գործերի նախարար և Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ ՝ Թումաս Շտրոբելը :
«Ռեսալաթ»
Արագացվել է Գերմանիայից իմիգրանտների հեռացման գործընթացը
Գերմանիան արագացրել է փախստականներին երկրից հեռացնելու գործընթացը: Դեմոկրատական կուսակցության փոխնախագահը հաղորդել է իմիգրանտների վտարման գործընթացն արագացնելու համար կուսակցության ծրագրերի մասին: Այդպիսով, Գերմանիայի Բադեն Վուրտեմբերգ նահանգի ներքին գործերի նախարար և Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ ՝ Թումաս Շտրոբելը հանդես է եկել փախստականների վտարման գործընթացին թափ հաղորդելու պահանջով: Թումաս Շտրոբելի խոսքերով, կանխատեսումների համաձայն, 2017 թվականին Գերմանիայում ապրելու են շուրջ կես միլիոն արտասահմանցի, որոնք չունեն բնակության արտոնություն: Այստեղ անհրաժեշտ են լինելու ազգային ջանքերը: «Մենք չենք կարող հանդուրժել մեր երկրում կես միլիոն մարդու ներկայությունը, որոնք չունեն բնակչության իրավունք».-ասել է Թումաս Շտրոբելը: Նա պահանջել է նոր ու անհապաղ քայլեր ձեռնարկել ներգաղթյալների հեռացմանը թափ հաղորդելու համար և զգուշացրել է , որ հակառակ դեպքում, նվազելու է օրինական կառավարության նկատմամբ քաղաքացիների ունեցած վստահությունը:
Թումաս Շտրոբելը նպատակ ունի Գերմանիայի ներքին նախարարների նիստում ներկայացնել «Նա ով մնալու իրավունք չունի պետք է լքի երկիրը» խորագրով նախագիծը: Դեմոկրատական կուսակցության փոխնախագահը նաև ցանկանում է մեկ շաբաթ անց, նույն նախագիծը ներկայացնել կուսակցության Կոնգրեսին: Շտրոբելի նախագիծը ծանր հետևանքներ է ենթադրում անձանձ ինքնությունը թաքցնողների համար:
«Շարղ»
Սիրիայի ընդդիմադիրները թաքուն բանակցել են Թուրքիայում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ
Թուրքիայի նախագահն ասել է, որ Սիրիայում Անկարայի քայլերն ուղղված չեն որոշակի անհատի դեմ: Թուրքիայի ԱԳ նախարարը իր ռուս պաշտոնակցի հետ հանդիպումից հետո, տեղեկացրել է Հալեպում հրադադարի ռեժիմ հաստատելու շուրջ երկու երկրի միջև համաձայնության կայացման մասին: Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Սիրիայում այդ երկրի բանակի քայլերի նպատակն է եղել Բաշար Ասադի տապալումը: Հատկապես, որ Պուտինը խիստ պատասխան էր տվել Սիրիայի նախագահի դեմ ուղղված Էրդողանի թունդ հայտարարությանը: Կրեմլի համար նորություն էր Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հայտարարությունը Սիրիայում Անկարայի գործողությունների իրական թիրախի վերաբերյալ։ Այն բանից հետո, երբ Պուտինը Թուրքիայից բացատրություն է պահանջել, Էրդողանը հայտարարել է , որ ոչ ոք իրավունք չունի իր խոսքերն այլ կերպ մեկնաբանել:
Մյուս կողմից, հաղորդվում է , որ Սիրիայի ընդդիմադիրները Հալեպում մարտերին վերջ տալու համար , բանակցել են Թուրքիայում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Սիրիայի ընդդիմադիրները հայտարարել են, որ Վաշինգտոնը չի մասնակցում այդ բանակցություններին: Սա առաջին անգամը չէ, որ Սիրիայի ընդդիմությունը հանդիպում է ռուս պատվիրակության հետ, սակայն առաջին անգամն է , որ ապաստամբ խմբերը չեն մասնակցում այդ բանակցություններին: Անկախ այն բանից, թե բանակցությունների արդյունքն ինչ է լինելու, այն փաստը, որ Վաշինգտոնը բացակայում է, վկայում է , որ Միջին Արևելքում քաղաքական փոփոխություններ են տեղի ունենալու: ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ ՝ Մարիա Զախարովան ասել է , որ ԱՄՆ-ը մեկուսացել է , սակայն մենք տարիներ է , ինչ բանակցում ենք ընդդիմադիրների հետ:
galatv.am
Ռուսաստանը կվճարի՞ արդյոք Սիրիայի վերականգնման համար
«Եվրոպացի առաջնորդները զգուշացնում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադին թույլ տա Հալեպի կանխատեսելի գրավումը վերածել հաղթանակի երկրի մեծ մասում, ապա Մոսկվան ստիպված կլինի վճարել Սիրիայի վերականգնման համար»,- The Guardian-ում գրում է Պատրիկ Վինտուրը:
«Այն, ինչը ջարդում-փշրում է Ռուսաստանը, պետք է վերանորոգի հենց Մոսկվան,- ասել են արեւմտյան դիվանագետները՝ միեւնույն ժամանակ պնդելով, որ 5-ամյա քաղաքացիական պատերազմից ծվատված երկրի ենթակառուցվածքների վերականգնման համար բավարար չափով ռեսուրս ունեցող միակ խաղացողը Եվրամիությունն է»,-նշվում է հոդվածում:
Սիրիայի վերականգնման ծախսերը Համաշխարհային բանկի գնահատմամբ կկազմի ավելի քան 180 մլրդ դոլար: Պուտինը ցանկանում է Սիրիայի համար ստեղծել միջազգային նոր «Մարշալի ծրագիր»:
«Սակայն արեւմտյան դիվանագետները հստակ ուղերձներ են հղել, որ Եվրամիությունը ոչ մի բանկային հաշիվ չի ստորագրի այն երկրի համար, որը ղեկավարվում է բազմաթիվ ռազմական հանցագործությունների եւ սեփական քաղաքացիների մասսայական սպանությունների մեջ մեղադրվող մարդու կողմից: Արեւմուտքի խաղաքարտերն արդեն վերջանում են, եւ դիվանագետները խոստովանում են, որ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հիմնական միջոց է մնում Սիրիայի վերականգնման համար ծախսեր պարտադրելը»,-գրում է հեղինակը:
Աղբյուր՝ The Guardian
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
«Ջոմհուրի էսլամի»
Պենտագոնի նոր ղեկավարի նշանակման մասին
Թրամփը, որպես Պենտագոնի ղեկավար ներկայացրել է Աֆղանստանում ամերիկյան զորքերի նախկին հրամանատարին, ում անվանում են «Խելապակաս շուն»: Այս որոշման հետևանքով մեծացել է Աֆղանստանում ամերիկյան զորքերի թվաքանակի ավելացման հավանականությունը: Ջեյզ Մաթիսը 40 տարի եղել է ԱՄՆ բանակի ռազմածովային ուժերում և ներկա է եղել Աֆղանստանում և Իրաքում: Նա մի քանի տարի առաջ ասել էր, որ իր համար հաճելի է թալիբների սպանելը : ԱՄՆ բանակային մի աղբյուր ասել է , որ իր ջոկատը բազմիցս դիմել է Վաշինգտոնի ավագ հրամանատարներին ՝ իրենց առաքելության մասին հիմնական որոշումներ ընդունելու պահանջով: Փորձագետների համոզմամբ, Աֆղանստանում ամերիկյան զորքերի անորոշ վիճակը քաղաքական նկատառումների հետևանք է , քանզի ԱՄՆ պետայրերը ցանկանում են ձևացնել, թե Աֆղանստանում լրացուցիչ զորքերի կարիք ունեն: ԱՄՆ պաշպանության գերատեսչության ղեկավարի պաշտոնում Մաթիսի առաջադրվելուց հետո, մեծացել է հավանականությունը, որ ամերիկյան նոր զորքեր են գործուղվելու Աֆղանստան: