Անկարայում տեղի ունեցած պայթյունից զոհվել է առնվազն 5 մարդ
Փետրվար 17, 2016 18:25 Asia/Tehran
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, 10-ը ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով AP-ն, այդ մասին տեղեկացրել են Անկարայի իշխանությունները: Ենթադրվում է, որ պայթել է ականապատված ավտոմեքենա:
Տարբեր տվյալներով` պայթյունի զոհեր են դարձել զինծառայողներ, ովքեր գտնվել են երկու ավտոբուսներում կամ զորանոցում գտնված զինվորներ:
Պիտակ