Դանիայի կառավարությունը հետ է կանչում ԻՊ դեմ մարտերին մասնակցող ինքնաթիռները
(last modified Sat, 03 Dec 2016 17:38:25 GMT )
Դեկտեմբեր 03, 2016 21:08 Asia/Tehran
  • Դանիայի կառավարությունը հետ է կանչում ԻՊ դեմ մարտերին մասնակցող ինքնաթիռները

Դանիայի կառավարությունը, համաձայն ավելի վաղ ընդունած որոշումների, դեկտեմբերի կեսերին հետ կկանչի իր կործանիչները և փոխադրող ինքնաթիռները, որոնք միջազգային կոալիցիայի կազմում մասնակցում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դանիական յոթ F-16 տեսակի կործանիչները Իրաք և Սիրիա ուղարկելու մասին որոշումն ընդունվել էր 2016 թվականի ապրիլին: Դանիայում ակնկալում էին, որ առաքելությունը կավարտվի առնվազն 6 ամսվա ընթացքում:

Armenpress.am