Դանիայի կառավարությունը հետ է կանչում ԻՊ դեմ մարտերին մասնակցող ինքնաթիռները
https://parstoday.ir/hy/news/world-i45196-Դանիայի_կառավարությունը_հետ_է_կանչում_ԻՊ_դեմ_մարտերին_մասնակցող_ինքնաթիռները
Դանիայի կառավարությունը, համաձայն ավելի վաղ ընդունած որոշումների, դեկտեմբերի կեսերին հետ կկանչի իր կործանիչները և փոխադրող ինքնաթիռները, որոնք միջազգային կոալիցիայի կազմում մասնակցում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 03, 2016 21:08 Asia/Tehran
  • Դանիայի կառավարությունը հետ է կանչում ԻՊ դեմ մարտերին մասնակցող ինքնաթիռները

Դանիայի կառավարությունը, համաձայն ավելի վաղ ընդունած որոշումների, դեկտեմբերի կեսերին հետ կկանչի իր կործանիչները և փոխադրող ինքնաթիռները, որոնք միջազգային կոալիցիայի կազմում մասնակցում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դանիական յոթ F-16 տեսակի կործանիչները Իրաք և Սիրիա ուղարկելու մասին որոշումն ընդունվել էր 2016 թվականի ապրիլին: Դանիայում ակնկալում էին, որ առաքելությունը կավարտվի առնվազն 6 ամսվա ընթացքում:

Armenpress.am