Իտալիան հույսով է, որ ԱՄՆ-ն հավատարիմ կմնա Համատեղ ակտի ծրագրին
https://parstoday.ir/hy/news/world-i45211-Իտալիան_հույսով_է_որ_ԱՄՆ_ն_հավատարիմ_կմնա_Համատեղ_ակտի_ծրագրին
Իտալիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը չի չեղարկի Իրանի հետ միջուկային համաձայնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2016 04:08 Asia/Tehran
  • Իտալիան հույսով է, որ ԱՄՆ-ն հավատարիմ կմնա Համատեղ ակտի  ծրագրին

Իտալիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը չի չեղարկի Իրանի հետ միջուկային համաձայնությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենթիլոնին շաբաթ օրը Հռոմում Միջինարևելյան երկխոսության միջազգային համաժողովին առընթեր ընդգծելով Օբամայի կառավարության նվաճումների, այդ թվում Իրանի հետ միջուկային, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հարցերի շուրջ համաձայնության  կարևորությունը, հավելել է. «Ակնկալվում է, որ այս կարևոր համաձայնությունները մնան անփոփոխ»:

Միջինարևելյան երկխոսության եռօրյա համաժողովը աշխարհի տարբեր երկրների կառավարությունների 40 ղեկավարների, նախարարների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների տնօրենների և շուրջ 55 երկրի 500 փորձագետների մասնակցությամբ գումարվեց Իտալիայի ԱԳ նախարարությունում:

Իտալիայի ԱԳ նախարարության և Միջազգային քաղաքականության ուսումնասիրության կազմակերպության համագործակցությամբ կազմակերպված համաժողովում քննարկվեցին ընդհանուր անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիան, ու Լիբիան ուշադրության կենտրոնում ունենալով Միջին Արևելքի ապագա ճակատագրի, փախստականների ճգնաժամի, էներգետիկայի, տնտեսական հեռանկարների, ինչպես նաև կանանց ու երիտասարդության հետ կապված հարցեր: