Ուզբեկստանում արտահերթ քվեարկություն է. ընտրում են Քարիմովի ժառանգորդին
Դեկտեմբեր 04, 2016 12:33 Asia/Tehran
Ուզբեկստանում սկսվել են նախագահական արտահերթ ընտրությունները, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ Երկրի ԿԸՀ-ի տվյալներով, ընտրողների թիվը 21,4 մլն է։
Առաջադրվել է երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Շավքաթ Միրզիեւը։ Մյուս թեկնածուներն են խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Սարվար Օտամուրադովը, նաեւ Խատամժոն Կետմոնովը եւ Նարիմոն Ումարովը։
Ընտրությունները կայացած համարելու համար անհրաժեշտ է ընտրողների ավելի քան 33 տոկոսի մասնակցությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է 79 տարեկանում, կաթվածից։ Նա երկիրը ղեկավարում էր 1989 թվականից։
news.am
Պիտակ