Երկրի ուժն ի ցույց դնող 11 գեյզեր
https://parstoday.ir/hy/news/world-i45286-Երկրի_ուժն_ի_ցույց_դնող_11_գեյզեր
Newsyou.info-ն ներկայացնում է Երկրի ուժն ի ցույց դնող 11 գեյզեր։ Գեյզերներն առաջին անգամ հայտնաբերվել են Իսլանդիայի Գեյզեր շրջանում, ինչից էլ բխում է դրանց անվանումը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Դեկտեմբեր 04, 2016 09:05 Asia/Tehran
  • Երկրի ուժն ի ցույց դնող 11 գեյզեր

Newsyou.info-ն ներկայացնում է Երկրի ուժն ի ցույց դնող 11 գեյզեր։ Գեյզերներն առաջին անգամ հայտնաբերվել են Իսլանդիայի Գեյզեր շրջանում, ինչից էլ բխում է դրանց անվանումը։

Մեծ գեյզեր, Իսլանդիա – Ակտիվ ժամանակ տաք ջրի բարձրությունը հասնում է մինչև 60 մետրի։

Հին, հավատարիմ գեյզեր, Յելլոուսթոն, ԱՄՆ – Մոտավորապես ամեն 63 րոպեն մեկ անգամ հորդում է տաք ջրի շատրվան՝ 30-60 մետր բարձրությամբ, որը պարունակում է 14.000-32.000 լիտր ջուր։

Անդերնախ, Գերմանիա – Աշխարհի ամենամեծ սառը գեյզերն է։ Նա հանգստի մեջ գտնվում է ընդամենը 1.5 ժամ, ինչից հետո վեր է գոյանում 50-60 մետր բարձրությամբ շատրվան։ Դա տևում է 8 րոպե։

Սուվակո, Նագանո, Ճապոնիա – Աշխարհի ամենամեծ գեյզերներից մեկն է։ Գեյզերը հորդում է մեկ ժամ դադարով, ջրի շատրվանը հասնում է 40-50 մետրի։

Բուֆադորա, Մեքսիկա – Աշխարհի խոշորագույն ծովային գեյզերն է։ Շատրվանի բարձրությունը հասնում է մինչև 44 մետր, իսկ բուն երևույթը գրանցվում է ամեն րոպե։

Վելիկան, Կամչատկա, Ռուսաստան – Բարձրությունը հասնում է մինչև 35 մետրի, իսկ գոլորշին՝ մինչև 300 մետրի։ Ժայթքումը տևոյւմ է մոտ երկու րոպե, որի ընթացքում գեյզերն օդ է արտանետում մոտ 25.000 լիտր ջուր։

Էլ Տատիո, Չիլի – Գտնվում է Անդերի լեռներում՝ 4320 մետր բարձրության վրա և համարվում է աշխարհի ամենաբարձրադիր գեյզերը։ Առավելագույն բարձրությունը հասնում է մոտ 30 մետրի։

Պոխուտու, Նոր Զելանդիա – Ամենահզոր գեյզերներից մեկն է, բարձրությունը հասնում է 30 մետրի։ Ժայթքումը տեղի է ունենում յուրաքանչյուր մեկ ժամը մեկ անգամ։

Ամրոց գեյզեր, Յելլոուսթոն, ԱՄՆ – Ժայթքում է ամեն 10-12 ժամը մեկ անգամ, այն տևում է 20 րոպե։ Շատրվանի բարձրությունը հասնում է 27 մետրի։

Ստրոկկյուր, Իսլանդիա  – Ժայթքում է ամեն 4-8 րոպեն մեկ անգամ։ Բարձրությունը հասնում է 15-20 մետրի։

Ֆլայ, ԱՄՆ – Նևադա նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող այս գեյզերի բարձրությունը կազմում է ընդամենը 1.5 մետր, սակայն իր անսովոր ձևի ու գույների շնորհիվ այն վայելում է մեծ հանրաճանաչություն։

1in.am