ԱՄՆ-ն ռազմամոլության մեջ է մեղադրել Չինաստանին
ԱՄՆ-ն Չինաստանին քննադատել է այն բանի համար ինչը Հարավչինական ծովում ռազմամոլության ընդլայնում է հայտարարել:
Նրանից հետո երբ Թայվանը հայտարարեց, որ Պեկինը երկիր-երկինք հրթիռներ է տեղակայել Հարավչինական ծովում հակամարտության առարկա մի կղզում, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Ամեն օր ռազմամոլության կամ դրա նման բանի մասին վկայող փաստերի ականատես ենք լինում, ինչը լուրջ մտահոգություն է պատճառում»:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պատասխանատուներ չորեքշաբթի օրը տեղեկացրեցին Հարավչինական ծովում գտնվող Վուդի կղզում Չինաստանին պատկանող Սամ տեսակի երկիր-երկինք հրթիռների հավանական տեղակայման մասին:
Համաձայն «Ֆաքս Նյուզ» հեռուստակայանի հաղորդման, «Իմեջսաթ Ինթերնաշընալ» արբանյակից ստացված պատկերները վկայում են Հարավչինական ծովում գտնվող Փարասելի կղզեխմբի Վուդի կղզում հրթիռային երկու գումարտակների տեղակայման մասին, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է Սամ տեսակի հրթիռների արձակման հարթակներից և ռադարային մի համակարգից:
Փարասել կղզեխումբը, որի շուրջ տարաձայնություններ ունեն Չինաստանը, Վիետնամն ու Թայվանը ներկայումս գտնվում է Չինաստանի լիարժեք վերահսկողության ներքո:
Վերջին ամիսներին սրվել է այս ծովում լարվածությունը, որի միջոցով է փոխադրվում աշխարհի նավթի մեկ երրորդը: Այս լարվածությունը սրվեց նրանից հետո, երբ Պեկինը սկսեց արհեստական կղզիներ կառուցել Չինաստանի ծովում գտնվող Սփրաթլի կղզեխմբի մարջանե ժայռերի վրա: