Եվրոպայի սոցիալիստական կուսակցության մտահոգությունը
Պրահայում կայացած Եվրոպայի սոցիալիստական կուսակցության Կոնգրեսի ավարտին, հայտարարելով, որ Եվրամիությանը սպառնում են նեոլիբերալիստական, պահպանողական, ծայրահեղական և ամբոխավարական քաղաքականությունները, կուսակցությունը պահանջել է պայքարել Եվրոպայում տիրող իրավիճակի դեմ:
«Փրկեք Եվրոպան» խորագրով հաղորդագրության մեջ ասված է.«Այս տարիների ընթացքում իրականացված չկշռադատված հակաճգնաժամային քաղաքականությունները, անհավասարությունները և անվտանգության բացակայությունը անհուսության տարածման պատճառ են դարձել»:
«Ինչպես Բրիտանիայում անցկացված սոցհարցումները և ԱՄՆ-ում կայացած ընտրությունները են ցույց տվել, ամբոխավարները ստեղծված իրավիճակը օգտվում են իրենց ստերը տարածելու և ատելություն ու պառակտում առաջացնելու համար»,-ասված է Եվրոպայի սոցիալիստական կուսակցության հաղորդագրության մեջ:
«Մեծ թվով երկրներում աջ-ծայրահեղականների հզորանալը չարաբաստիկ իրականություն է,-հայտարարել է Եվրոպայի սոցիալիստական կուսակցությունը»:
Աղքատությունը, սոցիալական ծառայությունների և թոշակառուներին հատկացվող առավելությունների կրճատումը բողոքի ալիք է բարձրացրել Եվրոպայում: