Հայտարարվել են Ավստրիայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները
https://parstoday.ir/hy/news/world-i45349-Հայտարարվել_են_Ավստրիայի_նախագահական_ընտրությունների_նախնական_արդյունքները
Ավստրիայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները վկայում են Կանաչների և Լիբերալների թեկնածուի հաղթանակի մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 05, 2016 07:39 Asia/Tehran
  • Հայտարարվել են Ավստրիայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները

Ավստրիայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները վկայում են Կանաչների և Լիբերալների թեկնածուի հաղթանակի մասին:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Ավստրիայի նախագահական ընտրությունների ձայների 65 տոկոսի հաշվարկման արդյունքում Կանաչների և Լիբերալների թեկնածու Ալեքսանդր Վան Դեր Բելեն շահելով ձայների ավելի քան 53 տոկոսը, թիկունքում է թողել ձայների 46 տոկոսը շահած ծայրայեղ աջակողմյան կուսակցության թեկնածու Նորբերթ Հոֆերին:

Ըստ այս հաղորդման, Նորբերթ Հոֆերը մի ուղերձով  շնորհավորել է իր մրցակցին հաղթանակի կապակցությամբ և Ավստրիայի ժողովրդին համագործակցության ու միասնականության կոչ է արել:

Ավստրիայի նախագահական ընտրություններին մասնակցելու պայմանները լրացնում էին շուրջ վեց միլիոն 400 հազար քաղաքացիներ, որոնց 75 տոկոսը մասնակցել է քվեարկությանը: